Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. հունիսի 13

09:30 13 Հնս 2018
Դիտումներ 346
Պատմության այս օրը. հունիսի 13
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

Ալբինիզմի մասին տեղեկատվություն տարածելու միջազգային օրն է

2005 - Եվրամիության որոշման համաձայն իռլանդերենը դասվեց Եվրամիության պաշտոնական լեզուների շարքը: Իռլանդերենով խոսում են Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

2000 - Իտալիայում ներում շնորհվեց 1981 թ. Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա մահափորձ կատարած թուրք ահաբեկչին:

1956 - Ծնվել է ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը։

1980 թ. դարձել է օլիմպիական չեմպիոն, սահմանել է աշխարհի 43 ռեկորդ։

1952 - Սովետական ՄիԳ-15 կործանիչը Բալթիկ ծովի երկնքում խփում է (անգլ.) շվեդական Douglas DC-3 տրանսպորտային ինքնաթիռը:

1951 - Ծնվել է ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը։

Картинки по запросу Փիթեր Բալաքյան

Հեղինակն է «Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» ստեղծագործությունների։

1944 - Գեր­մա­նա­կան զին­ված ու­ժե­րը «Ֆա­ու-1» հր­թիռ­նե­րով սկ­սում են ռմ­բա­կո­ծել Լոն­դո­նը:

1941 - Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը վերջերս ԽՍՀՄ կազմի մեջ մտցված Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից կատարվում է ընտանիքների զանգվածային տեղահանում դեպի Սիբիր:

1934 - Վենետիկում կայացավ Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հանդիպումը:

1920 - Ժնևում բացվում է ֆեմինիստուհիների Միջազգային կոն­գ­րեսը։

1899 - Ծնվել է արձակագիր Ակսել Բակունցը։

Bakunts.png

«Սև ցելերի սերմնացանը», «Մթնաձոր» պատմվածքների ժողովածուների հեղինակն է։

1895 - Ֆրանսիայում ավարտվեցին աշխարհում առաջին տեղի ունեցող ավտոմրցարշավը:

1878 - Սկսվեց Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում: Այդ կոնգրեսից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»:

1825 - Նյու Յորքցի Ուոլտեր Հանթը պատենտավորում է բու­լավ­կան։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 906
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 918
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 932
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1699
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 951
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1089
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1139
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 905
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ