Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Տուն-թանգարաններ․ Մոցարտի թանգարանը Վիեննայում

22:00 09 Հնս 2018
Դիտումներ 801
Տուն-թանգարաններ․ Մոցարտի թանգարանը Վիեննայում

Վիեննայում գտնվող Մոցարտի թանգարանը ամենաշատ այցելություններ ապահովող քաղաքային տեսարժան վայրերից մեկն է։ Ավստրիայի մայրաքաղաքում անցկացրած տարիներին մեծ կոմպոզիտորը մի քանի տասնյակ բնակարան է փոխել, բայց մինչև մեր օրերը անփոփոխ տեսքով պահանել հաջողվել է միայն Domgasse 5 հասցեում գտնվող բնակարանը։ Այստեղ Մոցարտն ապրել է 1784-1787 թվականներին, և հենց այս շքեղ վեցսենյականոց բնակարանում է նա աշխատել մեծագույն ստեղծագործության՝ «Ֆիգարոյի հարսանիքի» վրա։

Картинки по запросу mozart museum vienna austria

Բնակարանը, որտեղ ապրել է կոմպոզիտորը, շինության առաջին հարկում է։ Ժամանակի հետ եռահարկ պատմական շինությունը Մոցարտի ստեղծագործությանն ու Վիեննայի պատմությանը նվիրված թանգարան է դարձել։ Երկրորդ հարկն ամբողջությամբ զբաղեցնում է կոմպոզիտորի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդեսը, իսկ երրորդ հարկում ներկայացված է պատմական ցուցանմուշների մեծ հավաքածու։ Թանգարանի վերջին մասշտաբային վերականգնումը տեղի է ունեցել 2006-ին, և պատմական սենյակներին հաջողվել է հաղորդել 18-րդ դարի վերջերին տիրող մթնոլորտն ու բոհեմական շքեղությունը։ Վերջին վերանորոգումից հետո թանգարանի ընդհանուր մակերեսը կազմել է 1000 քառակուսի մետր։

Արդեն երկար տարիներ Մոցարտի տուն-թանգարանը հետաքրքիր թեմատիկ ցուցահանդեսների ու երաժշտական երեկոների մշտական վայր է։ Թանգարանում շատ հետաքրքիր էքսկուրսիաներ են անցկացնում նաև երեխաների համար։ Ի տարբերություն մյուս թանգարանների՝ այստեղ թույլատրվում են տեսանկարահանումները։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 904
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 916
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 929
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1695
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 949
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 1087
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1137
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 903
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ