Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Յարովայի օրենքը» բջջային կապի թանկացման պատճառ կդառնա

21:00 06 Հնս 2018
Դիտումներ 454
«Յարովայի օրենքը» բջջային կապի թանկացման պատճառ կդառնա

Բջջային կապի օպերատորները «Յարովայի օրենքի» պատճառով կարող են 3,5-4 տոկոս սպասարկման գումար կորցնել և նույն չափով բարձրացնել իրենց հաճախորդների համար սակագները, Би-би-си-ն է պատմել Fitch Rating-ի ավագ տնօրեն Նիկոլայ Լուկաշեևիչը։ Նա շեշտել է, որ դա նվազագույն սահմանն է։

«Յակովայի օրենքը» կոչ է անում օպերատորներին պահպանել հաճախորդների զանգերի ձայնագրությունները, նրանց հաղորդագրությունները, ինչպես նաև տեսանյութերն ու նկարները, որոնք նրանք փոխանցում են իրար։

Հուլիսի 1-ից օպերատորների մոտ պետք է ամեն անհրաժեշտ բան պատրաստ լինի այդ ինֆորմացիան պահպանելու համար։ Օգտատերերի ինտերնետ-տրաֆիկը նրանք պարտավոր են սկսել պահպանել հոկտեմբերի 1-ից 30 օրվա ընթացքում, պարզաբանել է կառավարությունը ապրիլին։ Ընդ որում՝ կառավարությունը պարտավորեցրել է զանգերի ձայնագրությունները ու հաղորդագրությունները պահպանել կես տարվա համար։

Իրենք՝ օպերատորները, դեռ դժկամությամբ են խոսում՝ արդյո՞ք կբարձրացնեն ծառայությունների գները՝ կապված «Յարովայի օրենքով» նախատեսված պարտավորությունների հետ։

"Билайн"-ի մամուլի ծառայությունից Би-би-си-ին հայտնել են, որ ընկերությունը «ելնում է հաճախորդների հետաքրքրությունների ու շուկայում տիրող մրցակցային վիճակի հավասարակշռությունից»։ Իսկ թե արդյո՞ք կբարձրացվեն գները՝ ընկերությունից չեն հայտնում։

"Мегафон"-ից հայտնել են, որ սակագները հաստատվում են՝ կախված տվյալ շրջանում տիրող մրցակցային իրավիճակից։

«Դրա հետ մեկտեղ մենք ձգտում ենք առավելագույնս հաշվի առնել բաժանորդների հետաքրքրությունները», - հայտարարել է ընկերության՝ լրատվամիջոցների հետ աշխատանքի ղեկավար Յուլիա Դորոխինան։

МТС-ից, Ростелекоме-ից ու Tele-2-ից սակագների հնարավոր բարձրացումը հրաժարվել են մեկնաբանել։

Би-би-си-ի ռուսական ծառայությունը նաև հարցում է ուղարկել Դաշնային հակամոնոպոլիական ծառայությանը՝ արդյո՞ք նրանք գների աճ են կանխատեսում կապի ծառայությունների դիմաց։ Բայց այնտեղից Би-би-си-ի հարցմանը չեն պատասխանել։

Ինչքան կծախսեն օպերատորները «Յարովայի օրենքի» վրա

Օպերատորները «Յարովայի օրենքի» պահանջները կատարելու համար պետք է լրացուցիչ կապիտալի ներդրում անեն։ 2017 թվականի համեմատ դրանց ծավալի աճը 14 կամ 23 տոկոս կկազմի, երեքշաբթի Fitch ռեյտինգային գործակալության գործնական նախաճաշի ժամանակ պատմել է Լուկաշևիչը։

Իրենք օպերատորները արդեն սեփական գնահատականներն ունեն, թե որքան կապիտալի ներդրում է պետք օրենքի պահանջները կատարելու համար։

«Հաշվի առնելով մեր բիզնեսի, մասնավորապես МГТС-ի (Մոսկվայի քաղաքային հեռախոսային կապ) մասշտաբները, ծախսերը 5 տարվա ընթացքում 60 միլիարդ ռուբլի կկազմեն», - Би-би-си-ին են պատմել МТС-ի մամուլի ծառայությունից։ Ընկերությունից պարզաբանում են, որ գումարի հստակ չափը պարզ կդառնա այս և հաջորդ տարվա ընթացքում այն բանից հետո, երբ կգնվեն սարքավորումներն ու «տեխնիկական որոշումները»։

Լուկաշևիչի կարծիքով մեծ ծախսեր են սպասվում այն օպերատորներին, որոնք աշխատում են ֆիքսված հատվածում, քանի որ նրանք ստիպված են լինելու տվյալների մեծ ծավալ պահպանել։ Խոսքը կայուն հեռախոսային գծերի օպերատորների մասին է, որոնց ավելի վաղ պետք չի եղել իրենց օգտատերերի զանգերի ինֆորմացիան պահպանելը։ Առավելագույն ծախսերը Fitch-ի գնահատականներով բաժին կընկնի Ростелеком-ին։

Իսկ Tele-2-ը մյուս օպերատորների հետ համեմատած խնայելու պոտենցիալ հնարավորություն կունենա, քանի որ ընկերությունը կարող է հնարավորություն ստանալ տվյալները պահպանել Ростелеком-ի կարողությունների մեջ, ենթադրում է Լուկաշևիչը։ Ճիշտ է, նա ավելացրել է, որ այդ կարողությունները Tele-2-ի ամենայն հավանականությամբ անվճար չի օգտագործի։ Ростелеком-ում և Tele-2-ում այս հնարավոր համագործակցությունը չեն մեկնաբանել։

Fitch-ում «Յարովայի օրենքի» հետ կապված օպերատորների ծախսերը գնահատում են կազմակերպությունների ընդհանուր եկամտի 2,5-3,3%-ը։ «Դրանք անհրաժեշտ ծախսեր են, առանց լրացուցիչ եկամուտի։ Սրանք մաքուր կորուստներ են՝ առանց ծախսերը հանելու հեռանկարի», - համոզված է Լուկաշևիչը։

Առավել ևս, որ ընկերություններն այդ ծախսերը պետք է սեկտորի համար ամենալավ շրջանում չանեն։ Հիմա օգտատերերի բազան ու եկամուտները չեն աճում, իսկ սեկտորում աճի ոչ մի հասկանալի դրայվեր չկա, ենթադրում է Fitch-ը։ Լուկաշևիչի կարծիքով՝ ընկերությունները աստիճանաբար հարկային բեռի տակ են մնալու։

Էլ ո՞վ է հայտարարել գների աճի մասին

Ինտերնետ-պրովայդերների համար «Յարովայի օրենքի» հետ կապված խնդիրն ավելի ակտուալ է, քան կապի օպերատորների համար։ «Նրանք ուզում էին գներն ավելի շատ բարձրացնել, նվազագույնը 7 տոկոս», - համոզված է Լուկաշևիչը։

"Коммерсант" պարբերականի տվյալներով՝ ռուսական ինտերնետ-պրովայդերները արդեն սկսել են ծառայությունների գները բարձրացնել 8-10 տոկոսով։

Պարբերականի տվյալներով՝ «Յարովայի օրենքի» հետ կապված կապի ծառայությունների գների աճի մասին հայտարարել են, օրինակ, "Дом.ru" պրովայդերն ու "Телекомпас" պետերբուրգյան պրովայդերը։

Բիզնեսի ներկայացուցիչները պարբերականին պարզաբանել են, որ գների բարձրացումը կապված է օրենքով նախատեսված պահանջները կատարելու համար սարքավորումներ գնելու հետ։

Է՞լ ինչ է սահմանափակում «Յարովայի օրենքը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքների «հակաահաբեկչական» փաթեթը, որը 2016 թվականի հուլիսին մշակել են Իրինա Յարովան ու սենատոր Վիկտոր Օզերովը։

Բացի տվյալները պահպանելու պարտավորությունից, օրենքը պարտավորեցնում է մեսենջերներին, էլեկտրական փոստին ու մյուս ինտերնետ-սերվիսներին օգնել Անվտանգության դաշնային ծառայությանը գաղտնազերծել օգտատերերի հաղորդագրությունները։ Մոսկվայի շրջանային դատարանը որոշեց արգելափակել Telegram մեսենջերը հենց «Յարովայի օրենքի» շրջանակներում գաղտնազերծման բանալին չտրամադրելու համար։

Բացի այդ, օրենքը ենթադրում է քրեական օրենսգրքի խստացում՝ տեղեկություններ չտրամադրելու ու «չգրանցված» միսիոներական գործունեության համար։

«Յարովայի օրենքը» առաջ է բերել բիզնեսի՝ օրինակ "Яндекс" ու Mail.ru ինտերնետ-ընկերությունների դժգոհությունը, իսկ Ձեռնարկատերերի ռուսական միությունը նախազուշացրել է, որ դա կարող է «Ռուսաստանում ինտերնետ-արդյունաբերության ընդհանուր դեգրադացիայի» հանգեցնել։

2016 թվականին Մոսկվայում և մյուս ռուսական քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել օրենքի այս նախագծի ու ինտերնետի ազատության սահմանափակման դեմ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 22-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 53
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Գրիգոր Արծրունի. Ազգը և հարստացածը
21:00 21 Օգս 2018
Դիտումներ 538
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. օգոստոսի 21
19:00 21 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ