Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Տուն-թանգարաններ․ Վիկտոր Հյուգոյի թանգարանը

22:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1904
Տուն-թանգարաններ․ Վիկտոր Հյուգոյի թանգարանը

Փարիզի Վոգեզի հրապարակի № 6 տունը շատ հայտնի է Վիկտոր Հյուգոյի երկրպագուներին, քանի որ հենց այս տանն է մեծ գրողը 16 տարի շարունակ ապրել իր սիրելիի՝ Ադել Ֆուշեի հետ։ Հենց այստեղ՝ իր շքեղ բնակարանում է նա գրել իր ամենահայտնի ստեղծագործությունները, որոնց թվում են «Թշվառները», «Մարիա Ստյուարտը» և «Ռյուի Բլազը»։ Թանգարանը բացվել է 1902 թվականին՝ գրողի հարյուրամյակի կապակցությամբ։ Այսօր այն Ֆրանսիայի ամենահին թանգարաններից մեկն է։

Картинки по запросу ДОМ-МУЗЕЙ ВИКТОРА ГЮГО, ФРАНЦИЯ

Բնակարանում պահպանվում է գրողի անձնական իրերի մեծ հավաքածուն։ Այդ հավաքածուի մաս են եզակի ձեռագրերն ու ավելի քան 400 նկարներ, որոնք Հյուգոն նկարել է իր ճամփորդությունների ժամանակ։ Թանգարանում պահպանվում են նաև Հյուգոյի առաջին հրատարակությունները, ինչպես նաև հին նկարներ ու քանդակներ, որոնք նկարիչներն ու քանդակագործները նվիրել են տաղանդավոր գրողին։ Հին բնակարանի ինտերյերը հնարավորինս պահպանվել է ու փոխանցում է 19-րդ դարի կեսի զարմանալի մթնոլորտը։

Բնակարանի հին սենյակներով շրջելը հետաքրքիր կլինի ոչ միայն գրողի երկրպագուներին, այլ նաև նրանց, ովքեր անտարբեր չեն նախորդ դարերի մշակույթի հանդեպ։

Картинки по запросу victor hugo museum in paris

Հին սպասքի ու ճենապակե իրերի առատություն, ձեռքի աշխատանք հանդիսացող շքեղ կահույք, արվեստի գործեր, հարուստ գրադարան, որը բաց է ընթերցողի համար․ թանգարանը նախատեսված է այցելուների լայն շրջանակի համար։

Похожее изображение

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում չինական ոճով կահավորված սալոնը։ Հին թանգարանը նաև միստիկ առանձնահատկություն ունի։ Այն այցելող շատ մարդիկ իրենց լուսանկարներում ուրվականի նմանվող անհասկանալի ծուխ են նկատում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 789
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 812
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 826
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1500
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 844
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 983
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1038
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 802
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ