Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Խնդրում եմ մի թաղեք մեզ. Ցմահ դատապարտյալի բացառիկ հարցազրույցը

20:00 04 Հնս 2018
Դիտումներ 3520
Խնդրում եմ մի թաղեք մեզ. Ցմահ դատապարտյալի բացառիկ հարցազրույցը

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանը արդեն 3 տարի դատական տարբեր ատյաններում վիճարկում է վաղակետ ազատման իր իրավունքը: ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել ցմահ դատապարտյալին, սակայն ՀՀ օրենքում վաղակետ ազատ արձակման մասին ամրագրված կետը այդպես էլ չի գործում:

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ներման խնդրագրով դիմած դատապարտյալը կանգնել է փաստի առաջ:

«Թերթերից մեկում հրապարակվեց հոդված, որտեղ նշվում էր՝ նախագահը ներել է ինձ, ես վայրկյաններն եմ հաշվել, որ ազատ արձակվեմ, սակայն ինֆորմացիան կեղծ էր: Դուք պատկերացնում եք 23 տարի փակի տակ գոյատևող մարդու հոգեվիճակը»,- ScanNew.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանը դիմում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին. «Նախորդ իշխանությունը մի դիրքորոշում էր որդեգրել՝ արհամարհում էր մարդուն: Այս առիթով ես բաց նամակով դիմել էի հանրապետության նախագահին, բայց այդպես էլ արձագանք չստացա: Ես նշել էի, որ ՔԿՀ ղեկավարությունը ինձ դրական բնութագիր է տվել ու նախագահը, որպես երկրի ճակատագրի երաշխավոր, պետք է չխաղա մարդկային ճակատագրերի հետ: Դատավորները անկաշկանդ հղում են անում դատավորին ու ասում են՝ դաբրո չկա: Ընդգծում են՝ ցմահ դատապարտյալի ազատ արձակման նախադեպը չկա: Այսինքն՝ մեր երկրում օրենքներն ուղղակի գրվում են ու մնում թղթի վրա: Մեկին, երկուսին ազատելու դեպքում գոնե ցույց կտան, որ Հայաստանում օրենքները գործում են: Ուզում եմ հավատալ, որ ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերը այս իշխանության օրոք չեն արհամարվի»:

Ստեփան Գրիգորյանը ընդգծում է՝ դժվար է այդքան տարի դատապարտյալ լինելով մարդ մնալը. «Վեց տարի ես ապրել եմ իմանալով, որ իմ համար մահապատժի դատավճիռ կա: Այդ վեցը տարիների ընթացքում ես տառապել եմ, ամեն անգամ, երբ խցի դուռը բացվում էր՝ սպասում էի, որ ինձ կտանեն գնդակահարելու: Մեր մահապատժը կասեցվել էր, բայց չէր հանվել ու անգամ Գերագույն խորհրդում խոսակցություն էր եղել՝ գնդակահարել դատապարտվածներին մինչև նոր օրենքի ընդունումը: Երբ մեզ այցելեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, արձանագրեց, որ Քոչարյանը ներում շնորհելով թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում: Դրանից հետո մեզ այցելեց 5 հոգուց բաղկացած պատգամավորների խումբ՝ Ռաֆիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Նրանք ևս արձանագրեցին, որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է թույլ տրվել ՀՀ նախագահի կողմից: Մեզ այցելեց նաև ԱԺ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանը: Ես նրան ներկայացրի օրենսգիրքը: Ներում շնորհելով՝ նախագահը պետք է մինչև 20 տարվա ազատազրկմամբ փոխարիներ մահապատիժը: Ցավոք, գործող օրենսդրությունն էլ ոտնահարվեց: Ինձ միշտ ասում էին, որ սա քաղաքական հարց է և կարող է լուծվել միայն Բաղրամյան 26-ում»,- նշեց ցմահ դատապարտյալը:

Ստեփան Գրիգորյանը ցանկանում է կրկին բարձրաձայնել ցմահ դատապարտյալների իրավունքների մասին. «Եթե այսքան տարվա մեջ հինգ աշխատակից գտնեք, որ իմ մասին ասեն՝ վտանգավոր մարդ է, ապա ձեռքերս կբարձրացնեմ ու ցմահ կմնամ այստեղ: 91 թվականից հետո ցմահ դատապարտվածների մեջ կան արդեն կիսախելագարներ, մի մասը մահացել է, մնացածներս հավատում էինք արդարությանը: Իմ հետ շփվող կալանավորները պատրաստ են իմ համար ստորագրահավաք անցկացնել: Խնդրում եմ մի թաղեք մեզ, մենք էլ ենք այս պետության մասնիկը»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 103 հրամանագրով մահպատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար։

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի դատապարտված այն 42 անձանցից մեկն է, ում 2003 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանը  ներում շնորհեց` մահապատիժը փոխարինելով  ցմահ ազատազրկմամբ: Ստեփան Գրիգորյանն իր իրավունքը պահելու համար դիմել է ծայրահեղ քայլի` հացադուլի:

ՔԿՀ մեր աղբյուրները հավաստեցին, որ Ստեփան Գրիգորյանը հարգանք վայելող, հանդարտ կալանավոր է:

«Արմավիր» ՔԿՀ –ում պատիժը կրող Գրիգորյանը հայտնում է, որ դատապարտվել է 1961 թ.-ի քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1 և 7 կետերով, որն է սպանության գործով` որպես մասնակից: Նա նշում է, որ ի սկզբանե զղջացել է կատարած հանցանքի համար:

Լուսին Ղազարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ապագան բախում է դուռը…
20:00 22 Հոկ 2018
Դիտումներ 79
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
11:03 22 Հոկ 2018
Դիտումներ 94
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հոկտեմբերի 22
09:30 22 Հոկ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 22-ն է
09:00 22 Հոկ 2018
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 21 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ