Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. հունիսի 11

10:30 11 Հնս 2018
Դիտումներ 597
Պատմության այս օրը. հունիսի 11
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

2003 - Եգիպոսում ծնվեց երկգլխանի և վեցոտանի հորթուկ։

1999 - Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։

1990 - Ուկրաինայի բարձրագույն ռադան ժամանակացույցի նոր կարգ ընդունեց, որն ավելի է համապատասխանում ժամային գոտուն (մինչ այդ ժամանակը մոսկովյան էր)։

1982 - Տեղի ունեցավ «Երջանկության մեխանիկա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն են Ներսես Հովհաննիսյանը և Գոռ Սահակյանը:

1965 - Անգլիայի Ելիզավետա թագուհին «Բիթլզի» անդամներին պարգևատրեց Բրիտանական կայսրության մեդալով։

1961 - Ծնվել է ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանը։

1988 թ. դարձել է օլիմպիական չեմպիոն։

1955 - Ֆրանսիայի Սարթ դեպարտամենտում պատահած ավտոսպորտի ամենախոշոր աղետում՝ զոհվում է արշավորդ Փյեր Լևեգը և 83 հանդիսատես:

1933 - Ծնվել է ամերիկացի դերասան Ջին Ուայլդերը։

Картинки по запросу Gene Wilder

1864 - Ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսը։

1776 - ԱՄՆ-ում անկախության հռչակագիրը գրելու համար ստեղծվում է «Հինգի կոմիտեն», որի անդամներ են դառնում Թոմաս Ջեֆերսոնը, Բենջամին Ֆրանկլինը, Ռոջեր Շերմանը, Ռոբերթ Լիվինգսթոնը և Ջոն Ադամսը:

1770 – Ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործեց կորալյան Մեծ Արգելախութը:

1742 - Բենջամին Ֆրանկլինը ստեղծեց խոհանոցային սալիկը։

1632 - Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուզոն վերադառնում է Անգլիա՝ 35 տարվա բացակայությունից հետո, որից ա­վե­լի քան 28 տարին միայնակ անցկացրել էր անմար­դա­բնակ կղզում։

1580 - Իսպանացի կոնկիստադորները հիմնեցին Բուենոս Այրեսը:

1496 - Քրիստափոր Կոլումբոսը ավարտեց իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարեց, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:

1125 - Տեղի ունեցավ Աազազի ճակատամարտը: Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը՝ մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ապագան բախում է դուռը…
20:00 22 Հոկ 2018
Դիտումներ 79
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
11:03 22 Հոկ 2018
Դիտումներ 94
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հոկտեմբերի 22
09:30 22 Հոկ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 22-ն է
09:00 22 Հոկ 2018
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 21 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ