Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. հունիսի 9

09:30 09 Հնս 2018
Դիտումներ 389
Պատմության այս օրը. հունիսի 9
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

Ընկերների միջազգային օրն է

Հավատարմագրման միջազգային օրն է

Արխիվների միջազգային օրն է

Շյուղերով կամ հելունով գործելու համաշխարհային օրն է

2001 - Սոլժենիցինը կողմ արտահայտվեց մահապատժին։

1988 - Ծնվել է ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը։

1981 - Ծնվել է դերասանուհի Նատալի Պորտմանը։

Картинки по запросу natalie portman beautiful

Հայտնի է դարձել «Լեոն», «Մտերմություն», «Աստղային պատերազմներ» ֆիլմերից։

2011 թվականին «Սև կարապ» ֆիլմում խաղացած դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

1978 - Ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն։

1967 - Վեցօրյա պատերազմում Իսրայելը Սիրիայից գրավում է Գոլանի բարձունքները:

1963 - Ծնվել է ամերիկացի կինոաստղ Ջոնի Դեփը։

Հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմապատումից։

Похожее изображение

Նկարահանվել է նաև Թիմ Բարտոնի ֆիլմերում՝ «Էդվարդ Մկրատաձեռն», «Նիրհող հովիտ», «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան», «Ալիսան հրաշքների աշխարհում»։

Մյուս հայտնի ֆիլմերն են «Կոկաին», «Մեռյալը», «Դոնի Բրասկո», «Վախն ու ատելությունը Լաս Վեգասում», «Զբոսաշրջիկը»։

1963 - Ուինստոն Չերչիլը հայտարարվեց ԱՄՆ-ի պատվավոր քա­ղաքացի։

1935 - ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք մահապատժի մասին բոլոր նրանց համար, ովքեր փախչում էին արտասահման:

1934 - Էկրան դուրս եկավ Դակ Դոնալդ բադիկի առաջին մուլտֆիլմը։

1920 - Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ Թուրքական բա­նա­կը հարձակվեց դաշնակցական Հայաստանի վրա և գրա­վելով Հայաստանի 2/3-ը, նոյեմբերի 18-ին ստիպեց դաշ­նակցականներին ստորագրել հաշտության պայ­մա­նա­գիր, որով Հայաստանը դառնում էր Թուրքիայի մաս։

1889 - Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվեց նրա հուշարձանը:

1873 - Բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվում է Ալեքսանդրա պալատը:

1849 - Ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ։ Այդպիսի վարչական բաժանումը կարելի է ասել պահպանվեց մինչև 1917 թվականը։

1941 - Ծնվել է անգլիացի երգիչ և երաժիշտ (Deep Purple) Ջոն Լորդը։

1840 - Ծնվել է վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր Ակակի Ծերեթելին։

1672 - Ծնվել է Ռուսիո կայսր Պետրոս Մեծը։

53 - Խառանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Կրասոսի գլխավորած հռոմեական զորքերը պարտություն են կրում պարթևներից:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 22-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 58
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Գրիգոր Արծրունի. Ազգը և հարստացածը
21:00 21 Օգս 2018
Դիտումներ 538
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. օգոստոսի 21
19:00 21 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ