Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Ջեբրան Խալիլ Ջեբրան. Վասն մանկանց

15:30 01 Հնս 2018
Դիտումներ 217
Ջեբրան Խալիլ Ջեբրան. Վասն մանկանց

Եվ հարցնում էր կինը, բռնած մանկանը գրկում`

- Ասա մեզ մանկանց մասին:

Եվ նա ասաց`

- Ձեր զավակները զավակնե'ր չեն ձեզ: Նրանք ուստրերն ու դուստրերն են կենաց թախծի առ ինքը: Նրանք գալիս են ձեր շնորհիվ, սակայն ո'չ ձեզանից: Եվ թեպետ նրանք ձեզ հետ են, սակայն չեն պատկանում ձեզ: Դուք կարող եք տալ նրանց ձեր սերը, բայց ո'չ ձեր մտքերը՝ քանզի նրանք ունեն իրե'նց մտքերը: Դուք կարող եք ապաստան տալ նրանց մարմիններին, բայց ո'չ` հոգիներին, քանզի նրանց հոգիները ապրում են վաղվա օրվա տանը, որտեղ դուք չեք կարող հանգրվանել նույնիսկ երազներում: Դուք կարող եք ձգտել նմանվել նրանց, սակայն մի' ջանացեք նմանեցնել նրանց ձեզ: Քանզի կյանքը չի հապաղում և կանգ առնում երեկվա օրում: Դուք աղեղներ եք, որոնցից ձեր մանկիկները, հանց կենդանի նետեր, միտված են առաջ: Նետաձիգը տեսնում է նպատակը անսահմանության ճանապարհին և ճկում է ձեզ յուր ուժով, զի նետերը նրա թռչեն արագ ու հեռու: Թող կորացումը ձեր ձեզ զվարճություն բերի: Վասնզի, ինչպես սիրում է նետաձիգը թռչող նետը, նույնպես սիրում է նա իր աղեղը, որը մնում է տեղում:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Օրվա մամուլի ընտրանի. հունիսի 22
19:00 22 Հնս 2018
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հունիսի 22
09:30 22 Հնս 2018
Դիտումներ 114
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հունիսի 22-ն է
08:00 22 Հնս 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ
23:16 21 Հնս 2018
Դիտումներ 316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ