Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրվա ասուլիսները՝ ամփոփ

19:30 16 Մայ 2018
Դիտումներ 305
Օրվա ասուլիսները՝ ամփոփ

Արտահերթ ընտրություններ են պետք

Եթե ուզում ես համակարգային կոռուպցիան դուրս գա, պետք է վերջ տրվի տնտեսության և քաղաքականության սերտաճմանը, մենաշնորհացմանը: Այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն, նաև արտահերթ ընտրություններ են պետք:

Քննարկումներն արդեն տեղի են ունենում քաղաքական և ոչ թե գիտական շրջանակներում

 Գերմանացի պատմաբան, հայտնի ցեղասպանագետ, թուրքական արխիվներն առավելագույնս հետազոտողներից Հիլմար Կաիզերի դիտարկմամբ՝ Հայոց  ցեղասպանության վերաբերյալ քննարկումներն արդեն տեղի են ունենում քաղաքական և ոչ թե գիտական շրջանակներում: Նա լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ  2009 թվականից այս թեմայով գիտական քննարկումներն իրենց վերջնակետին են հասել:

ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում Ստեփանակերտը միշտ ներգրավված է եղել

«Արցախյան հարցի կարգավորման միակ ձևաչափ Հայաստանը տեսել և տեսնում է բանակցային գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: «Բանակցային գործընթացն այն միակ ձևաչափն է, որի շրջանակում հայաստանյան կողմը և տեսել է, և այսօր տեսնում է արցախյան հարցի կարգավորումը: Հայաստանյան կողմը վերահաստատում է, որ Արցախի հիմնախնդրի միակ լուծումը հնարավոր է միայն բանակցության պարագայում:

Արտահերթ ընտրությունների հետաձգումը վտանգավոր է

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ արտահերթ ընտրությունների հետաձգումը վտանգավոր է: «ՀՀԿ-ն արդեն վարկաբեկիչ քաղաքականություն է վարում երկրի ներսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա ու հավելեց, որ սիրո հեղափոխությունը կարող է արդարադատության վրա ազդեցություն ունենալ, սակայն դրան էլ պետք է դեռ սպասել:

Դատավորներ դեռևս խարխափում են անտեղկայության մեջ

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե մի շարք դատավորներ դեռևս խարխափում են անտեղկայության մեջ, չեն հասկանում, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում:

«Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, այսինքն՝ նախկին համակարգը գոյություն չունի այլևս, Փաշինյանն ասում էր՝ ինքը գալիս է, որ կոռումպացված ու անարդար համակարգը փոխի: Իշխանությունն էլ դա ընդունեց ու քվեարկեց: Փաշինյանն ասում էր, որ այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ Հայաստանում, քվեարկեց ու ընդունվեց դա»,- ասաց Հայրապետյանը:

Իրականացրած հեղափոխությունը  հանրային գիտակցության հեղափոխություն էր

 Հոգեբան Սամվել Խուդոյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իրականացրած հեղափոխությունը  հանրային գիտակցության հեղափոխություն էր: Նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Հեղափոխության հաղթանակում որոշիչը համարում եմ ոչ թե Նիկոլի տաղանդը, այլ այն, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր»,- նկատեց նա:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3304
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3174
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3105
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6131
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2984
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3299
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3280
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1407
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ