Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կարևորում ենք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները

17:30 16 Մայ 2018
Դիտումներ 229
Կարևորում ենք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորում է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման գործում և հավաստիացնում է, որ դրանք այսուհետ ևս շարունակելու են ընդլայնվել և զարգանալ` օգտագործելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Նման տեսակետ նախարարը հայտարարել է երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանորդ Անդրեյ Իվանովի և Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևի հետ հանդիպման ժամանակ:

Տոնոյանն ընդգծել է նաև երկու երկրների համագործակցության կարևորությունն ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական մակարդակներում, նախանշվել են առաջիկա անելիքները:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 26-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 25
19:00 25 Սեպ 2018
Դիտումներ 31
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ