Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայել Կացը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

15:22 16 Մայ 2018
Դիտումներ 335
Իսրայել Կացը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ynet-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ բարոյական և պատմական ոչ մի պատճառ չկա «հայկական Հոլոքոստը չճանաչելու համար»:

«Էրդողանը փորձում է Իսրայելի նկատմամբ լարվածությունը և սադրանքները ավելացնել: Նա «Մուսուլման եղբայրների» անդամ է և Իսրայելին գաղափարական թշնամին է»,- ավելացրել է Կացը:

Ավելի վաղ Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բեննետը կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները ցեղասպանություն էր անվանել: Նա նշել էր, որ Գազայի հատվածի ներկա իրավիճակի հետ կապված Թուրքիան Միացյալ Նահանգներից և Իսրայելից իր դեսպաններին հետ կանչում :

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 26-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 25
19:00 25 Սեպ 2018
Դիտումներ 31
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ