Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ-ում անցկացվել է օպերատիվ աշխատանքային խորհրդակցություն

14:32 16 Մայ 2018
Դիտումներ 315
ԴԱՀԿ-ում անցկացվել է օպերատիվ աշխատանքային խորհրդակցություն

Այսօր Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել օպերատիվ աշխատանքային խորհրդակցություն Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պարտականություններն իրականացնող տեղակալ, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը:

Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին օպերատիվ արձագանքել Ծառայությանը հասցեագրված բոլոր դիմումներին և գրություններին, ապահովել քաղաքացի-հարկադիր կատարող հետադարձ կապը, քաղաքացիների նկատմամբ դրսևորել հարգալից վերաբերմունք և առավելագույնս արագ ընթացք տալ թեժ գիծ ծառայության կողմից ստացված հեռախոսազանգերին:

Խորհրդակցության ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել է հարկադիր կատարողների աշխատանքային բարձր կարգապահության պահպանումը:

Հանձնարարվել է նաև բացառել կոռուպցիայի ցանկացած դրսևորում և ձեռնարկել համապատասխան միջոցներ դրա կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 26-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 25
19:00 25 Սեպ 2018
Դիտումներ 31
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ