Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ալեքսիս Ցիպրաս. Հայ-հունական երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա

17:00 16 Մայ 2018
Դիտումներ 192
Ալեքսիս Ցիպրաս. Հայ-հունական երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն իր պարտականությունների իրականացման գործում:

«Հունաստանն ու Հայաստանն ունեն ամուր պատմական, կրոնական և մշակութային կապեր, և մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության, վստահության և հարգանքի վրա: Դարերի ընթացքում դժվարին պահերին այս կապերը ամրացել և սերտացել են, ինչը դարձել է մեր ժողովուրդները միավորող անսասան հենք:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ ռազմավարական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան, և ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը առաջ մղելու մեր բազմոլորտ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում»,- ասված է Հունաստանի վարչապետի շնորհավորական ուղերձում:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 21
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 67
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 187
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 20
19:00 20 Հլս 2018
Դիտումներ 19
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ