Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տալիս են՝ վերցրու

21:00 08 Նմբ 2018
Դիտումներ 937
Տալիս են՝ վերցրու

Հաճախ է պատահում, երբ մեզ որևէ բան են առաջար­կում, ըստ էության, լավ բան, իսկ մենք գլուխներս կորց­նում, չենք կարողանում հասկանալ, թե դա ինչի կբերի. մեր մեջ անմիջապես սկսում է աշխատել պաշտպանա­կան մեխանիզմն ու մենք սկսում ենք վախենալ փոփո­խություններից, սկսում ենք եր­կար մտածել և .... և կորցնում ենք պահը՝ էլի երկար մտածե­լով, ի վերջո, հրաժարվում ենք առաջարկից։ Գիտեք ինչ, եր­բեմն երկար մտածելը հակառակ արդյունքի է բերում։ Երբ մենք երկար ենք մտածում, անշուշտ, բազմաթիվ բացասական բաներ ենք գտնում ստացված առա­ջարկում։

Նախ, դա ապագայի հանդեպ վախն է, քանի որ չենք պատկերացնում, թե ինչի կբերի մեզ այդ առաջարկի ընդունումը։

Երկրորդը՝ դրանք նոր, անծա­նոթ խնդիրներն են, որոնք նույն­պես բարդացնում են մեր կյան­քը, քանի որ մեր հին խնդիրնե­րին մենք արդեն վարժվել ենք, մեր մեջ մշակվել է դիմադրողականություն, և մենք գի­տենք հին խնդիրներից ձերբազատվելու բոլոր հնարք­ները, մինչդեռ նոր-նոր խնդիրները պահանջում են նոր ջանքեր, նոր եղանակներ և այլն։

Երրորդը՝ մեզ զար­մացնում է, թե ինչու մյուսները չեն օգտվում այդ առա­ջարկից, եթե այն իրոք հեռանկարային է, և ինչու են մեզ առաջարկում, ուրեմն այստեղ մի խարդավանք կա։

Այսպես, վախենալով ռիսկի դիմել, մենք միշտ քչով ենք բավարարվում։ Իհարկե, կա նաև այսպիսի ասացվածք՝ յոթը չափիր, մեկը կտրիր։

Ես ուզում եմ ձեզ առաջարկել նոր առաջընթացին վե­րաբերող կոնցեպցիա։ Մտածեք, շատ մտածեք, քննար­կեք առաջարկը տարբեր կողմերից և եթե առաջ գնալու գոնե մեկ հնարավորություն կա՝ մի հրաժարվեք։ Երբեք մի հրաժարվեք։ Միշտ նորին ձեռնամուխ եղեք, քանի որ ցանկացած նոր բան վերելքի քայլ է։ Մտնելով միանգա­մայն նոր ոլորտ, դուք կատարելագործվում եք։ Եվ մի վախեցեք, աշխատանքի ընթացքում դուք կգտնեք խնդ­րի լուծման նոր բանալիներ, և դա բոլորովին դժվար չի լինի, որքան որ դուք ենթադրում էիք ամենասկզբում։ Հետո, միշտ հի­շեք, որ ձեր գործունեության ար­դյունքը կախված է միայն ձեզա­նից։ Եվ ձեզնից կախված է նաև այն տեսնո՞ւմ եք արդյոք, թե ին­չի է բերում սկսած գործունեութ­յունը, թե ոչ։ Կառուցեք ձեր հա­մար մանրատիպար և ձգտեք նրան։

Ասում են՝ կյանքն աստիճան է։ Բայց պետք է, չէ՞, բարձրանալ գոնե երկրորդ աստիճանին՝ տեսնելու չորրորդ աստիճանը։ Այնպես որ, ընդունեք բոլոր առաջարկները, մի վախեցեք, դժ­վար վիճակից դուրս գալու ելքն անպայման կգտնվի, դուք կարող եք միշտ էլ հետ դառ­նալ, եթե ցանկանաք։ Իմացեք միայն մի բան, որ նոր առաջարկին համաձայնելով, դուք դարձյալ մեկ հնարավորություն եք ընձեռում ձեզ վերելքի հասնելու, նոր տարածություններ նվաճելու, ճանաչելու նոր աշխար­հը։ Իսկ դա նշանակում է ստանալ նոր ինֆորմացիա։ Իսկ չէ՞ որ մեր ժամանակներում ինֆորմացիան ինքնին, ամենաթանկ բանն է։

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ նոր տարա­ծություն նվաճիր, ճանաչիր այն, ապացուցիր ինքդ քեզ, որ դու ավելին ես, քան մտածում ես, իսկ ամենակարևո­րը՝ ստացածդ ինֆորմացիան ծառայեցրու քո օգտին։

ՔԱՅԼԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ։

Հոգեբան Գոհար ՄԻՆԱՍՅԱՆ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ոչինչ հավերժ չէ
21:00 12 Նմբ 2018
Դիտումներ 685
Պատմության այս օրը. նոյեմբերի 12
09:30 12 Նմբ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 12-ն է
09:00 12 Նմբ 2018
Դիտումներ 126
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արհեստական ինտելեկտի մասին
21:00 11 Նմբ 2018
Դիտումներ 857
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պայծառ երևակայության տեր երիտասարդը
20:30 11 Նմբ 2018
Դիտումներ 283
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 11
09:30 11 Նմբ 2018
Դիտումներ 176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 11-ն է
09:00 11 Նմբ 2018
Դիտումներ 102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ