Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Մարտավարական զորավարժություն` ԶՈւ և ՊԲ զորամասերի ներգրավմամբ

14:30 16 Մայ 2018
Դիտումներ 261
Մարտավարական զորավարժություն` ԶՈւ և ՊԲ զորամասերի ներգրավմամբ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, մայիսի 14-ից մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց, ըստ առանձին փուլերի և ստացված խնդիրների, ներգրավված են զինված ուժերի և ՊԲ-ի մի շարք զորամասեր: Զորախաղերի ամբողջ ընթացքը գտնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի և Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ:

Մայիսի 15-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ուժեղացված գումարտակի կազմով, խաղարկվել է մարտավարական զորավարժության՝ մարտական հրաձգությամբ ուղեկցվող կարևորագույն փուլերից մեկը: Միավորման հրամանատարի կողմից տեղագրական ու մարտավարական կողմնորոշում իրականացնելուց հետո ներկայացվել է պայմանական մարտադաշտում առկա ուժերի հարաբերակցությունն ու հակառակորդի կրակային խոցման առանձնահատկությունները:

Համաձայն ստեղծված պայմանական իրադրության, ստորաբաժանումները հակառակորդի ակտիվ կրակային ազդեցության պայմաններում վարել են պաշտպանողական մարտ, այդ կերպ ժամանակ և հնարավորություն տալով օգնության եկած ուժերին անցնել հակագրոհի և, ջախջախելով մխրճված հակառակորդին, վերականգնել առաջնագիծը:

Զորավարժության ընթացքում հաջողությամբ փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ, որոնք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետության աստիճանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ