Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

ՀՀ Գլխավոր դատախազը գործել է քաղաքական դրդապատճառներով

12:30 16 Մայ 2018
Դիտումներ 272
ՀՀ Գլխավոր դատախազը գործել է քաղաքական դրդապատճառներով

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Գլխավոր դատախազի՝ 2018 թվականի մայիսի 15-ին Ազգային ժողովում արտահայտած մտքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

Սույն թվականի մայիսի 15-ին ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազը հայտարարել է, որ հանրությանը հայտնի իրադարձություններից հետո նախկին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի գրավոր դիմումը՝ կապված Նիկոլ Փաշինյանի անձեռնմխելիության հարցով խորհրդարանում քննարկումներ չնախաձեռնելու հետ, իր համար հիմք է հանդիսացել՝ դիմելու ԱԺ նախագահին, որպեսզի այդ հարցն օրակարգից հանվի:

Շարունակելով իր խոսքը՝ ՀՀ գլխավոր դատախազն ավելացրել է, որ Ազգային Ժողովի մեծամասնության խմբակցության ներկայացուցչի՝ ՀՀԿ փոխնախագահի դիրքորոշումը՝ կապված այդ միջնորդությունը չքննարկելու հետ, իրեն՝ որպես դատախազ, հուշել է, որ միջնորդությունը մերժվելու է, ուստի այդ դեպքում իմաստ չի տեսել միջնորդության քննարկումը շարունակելու համար:

Հրաժարվելով այս հայտարարությունը մասնագիտական վերլուծությամբ և գնահատականներով ծանրաբեռնելուց, այդուամենայնիվ, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն»-ը արձանագրում է հետևյալը.

  1. ՀՀ գլխավոր դատախազն իր պարզաբանումներով ընդունել է, որ իր գործողությունների հիմքում ընկած են եղել բացառապես քաղաքական հանգամանքներ,
  2. ՀՀ գլխավոր դատախազն իր պարզաբանումներում որևէ ձևով չի անդրադարձել այն իրավական հիմքերին, որոնք իրեն՝ որպես գլխավոր դատախազի, հնարավորություն են տվել գործելու նման կերպ, եթե նկատի ունենանք այն, որ ինչպես նա, այնպես էլ մյուս պաշտոնյաները պարտավոր են գործել բացառապես իրենց համար սահմանված լիազորությունների շրջանակներում,
  3. ՀՀ գլխավոր դատախազն իր պարզաբանումներով ընդունել է, որ չի իրականացրել ՀՀ Սահամանդրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններն ամբողջ ծավալով, թեև պարտավոր էր դա անել՝ անկախ վերջնական արդյունքի վերաբերյալ իր ենթադրություններից,
  4. ՀՀ գլխավոր դատախազն իր պարզաբանումներով ակամայից չափազանց խնդրահարույց (իրավական գնահատականի տեսանկյունից) իրավիճակ է ստեղծում ՀՀ նախկին 1-ին փոխվարչապետի համար՝ ընդգծելով, որ վերջինս է գրավոր դիմել իրեն՝ առկախելու համապատասխան գործընթացը, քանի որ ՀՀ նախկին 1-ին փոխվարչապետի (ըստ իր գնահատականի՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար) ՀՀ գլխավոր դատախազին նման գրությամբ դիմելու լիազորություն չուներ և չէր կարող ունենալ, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն, և ինչպես իրավացիորեն իր հարցազրույցում նկատում է ՀՀ գլխավոր դատախազը՝ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: Ասել է թե՝ անկախ մարմին է:

Ըստ այսմ, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն»-ը գտնում է, որ վերը նկարագրված իրավիճակում ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր էր կամ ապահովել համապատասխան իրավական գործընթացը ՀՀ օրենսդրության կարգավորումներին համահունչ, եթե անգամ պետք է մերժում ստանար ՀՀ Ազգային Ժողովի կողմից, կամ պետք է հայտարարեր իր նկատմամբ գործադրվող քաղաքական ճնշումների և իր լիազորություններն իրականացնելու անհնարինության մասին և վայր դներ այդ լիազորությունները:

«ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ