Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայտնի է Առաքել Մովսիսյանի հրահանգով ճանապարհ փակողների ինքնությունը

13:30 16 Մայ 2018
Դիտումներ 2405
Հայտնի է Առաքել Մովսիսյանի հրահանգով ճանապարհ փակողների ինքնությունը

«Իմ քայլը» նախաձեռնության կողմից ապրիլի 13-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների մասնակիցների իրավունքները սահմանափակելու փորձեր արվել են ոչ միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների կողմից, այլ նաև մեկ այլ ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի:

Ապրիլի 21-ին Արմավիրի մարզից դեպի Երևան եկող ճանապարհը փակել և «Իմ քայլը» նախաձեռնության հավաքների մասնակցողների համար խոչընդոտներ է ստեղծել Առաքել Մովսիսյանն իր թիմով:

Հաջողվել է պարզել Առաքել Մովսիսյանի աջակիցներից մի քանիսի ինքնությունը, ովքեր մասնակցել են խաղաղ երթի մասնակիցների տեղաշարժը խոչընդոտելու գործողությանը: Նրանք են՝ Վարդան Հայրապետյանը Արմավիրի մարզի Մերձավան գյուղից, ով hայտնի է նաև «Ծուռ» մականունով, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանի եղբայր Մարատ Միրզոյանը, ինչպես նաև նույն համայնքի բնակիչներ Գագիկ Հովսեփյանը և Էդմոն Հարությունյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 26-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 66
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 25
19:00 25 Սեպ 2018
Դիտումներ 31
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ