Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Անդրանիկ Քոչարյան․ Հակահեղափոխության ողնաշարը կոտրելու միակ միջոցը Մարտի 1-ի բացահայտումն է

10:55 16 Մայ 2018
Դիտումներ 196
«Ժամանակ». Անդրանիկ Քոչարյան․ Հակահեղափոխության ողնաշարը կոտրելու միակ միջոցը Մարտի 1-ի բացահայտումն է

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախ­կին փոխնախարար, Մարտի 1-ի գործով ստեղծված, ապա լուծարված Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Ձեզ բավարարո՞ւմ է առաջնահերթությունների այն ցանկը, որ հռչակվել է նոր իշխանության կողմից։

Ես նկատեցի, որ գյխավոր դատախազը ցուցումներ է տվել Մարտի 1-ի կասեցված գործը տեղից շարժել հաշվի առնելով փաստահավաք այն վերջին զեկույցը, որը հենց Ն. Փաշինյանի կողմից կազմակերպված լսումների ժամանակ մենք ներկայացրեցինք։ Այն ժամանակ պատգամավոր Ն. Փաշինյանը գրավոր ուղարկեց գլխավոր դատախազին, որ­պեսզի դա դիտարկի որպես հիմք, որպես նոր հանգամանք։ Այն ժամանակ ասում էին՝ հիմք չկա, և երբ որ իշխանափոխու­թյուն եղավ, այդ հիմքը դատա­խազի համար դարձավ ընկա­լելի։ Պետք է պարտադրել իրավապահ մարմիններին իրակա­նացնել ամբողջական բացա­հայտում, դրա համար բոլոր հիմքերը նախկին Փաստահա­վաք խմբի կողմից իրականաց­վել են՝ հանձինս զեկույցների և ամենակարևորը՝ բանակի ներգրավվածության մասին զեկույցի։

Դուք մշտապես պնդել եք, որ նախորդ իշխանության օրոք Մարտի 1-ի բացահայ­տումն անհնար էր։ Այսօր մենք նոր իրողության առջև ենք, դուք տեսնո՞ւմ եք ուժե­րի այնպիսի դասավորու­թյուն, որը թույլ կտա Մարտի 1-ի ամբողջական բացահայ­տում։ Մարտի 1-ի զոհերի ու վիրավորների հարազատնե­րը սպասում են կոնկրետ ար­դյունքների։

Նախորդ իշխանությունների անմիջական մասնակցու­թյամբ և հրահանգավորմամբ է բիրտ ուժ կիրառվել, որի ար­դյունքում ունեցել ենք 10 զոհ, խախտվել է Սահմանադրու­թյունը՝ Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցու­թյամբ... Դա նույնն է, թե նրանք քրեական գործ հարուցեին իրենք իրենց դեմ, և դա տեղի չունեցավ... Հիմա գլխավոր դատախազի ցուցում տալուց հետո պետք են գործողություն­ներ, առաջին հերթին պետք է ճշտել՝ ովքեր պետք է լինեն հատուկ քննչական ծառայու­թյան անձնակազմում, ովքեր պետք է իրականացնեն դա, պետք է ներգրավվեն մարդիկ, որոնք ի վիճակի են և անկաշ­կանդ են այն մարդկանց հարցաքննելու հարցում, որոնք նախկինում եղել են բարձրաս­տիճան պաշտոնյա, կարող են լինել մարդիկ, ովքեր այսօր էլ իրավապահ համակարգում են։

Օսիպյանը հսկայական ծա­վալի գործ ունի, ես սպասում էի, որ առաջինը էրեբունիում ցուցարարին հոշոտող ոհմա­կին պետք է անմիջապես կա­լանավորած լինեին, բոլորը գի­տեն, թե դա ում ոհմակն է։ Բո­լորը գիտեն, թե որ օլիգարխի կողքին ինչ խումբ կա։ Շատ կարևոր է, որ հիմա այդ խմբերն ամբողջությամբ բացահայտվեն։ Այդ խմբերը ոչ թե պետք է օլիգարխների կողքից հեռացվեն, այլ ընդհանրապես ոստիկանության և անվտան­գության մարմինների կողքից պետք է հեռացվեն։ Նրանք հրեշի կերպար ստացան, երբ նրանց սկսեցին սպասարկել պետական կառույցները, և փողը սկսեց կառավարել ամեն ինչ, ու պետական գործառույթ­ներն անցան նաև թաղի տղերքի ձեռքը։ Այդ խնդիրը արագ պիտի լուծվի։ Այդ խմբերը եթե կան, Հայաստանում փոփոխու­թյուն չի լինի։ Բանդաներն օգտագործվում էին Մարտի 1-ի, Սարի թաղի նաև վերջին դեպքերի ժամանակ։ Եթե այդ խմբերը չվերացվեն, նորից մեծ դերակատարում կունենան, բայց հիմա ավելի արյունալի դրսևորումներով։

Պարոն Քոչարյան, ձեր առաջարկն, ըստ էության, հակահեղափոխության ող­նաշարը ջարդող, ոչնչացնող քայլ է։

Հակահեղափոխության ծրագիրը լիարժեք կլիկվիդացվի Մարտի 1-ի լիարժեք բացա­հայտումով, և դրանից է կախ­ված, թե մեր երկրի հետագա ընթացքն ինչպիսին կլինի

Սա այս իշխանության քննությո՞ւնն է, թե որքանով է պատրաստ քաղաքական կամք դրսևորել։

Նոր ձևավորված իշխանու­թյան քաղաքական կամքը առաջին փուլում ցույց տրվեց՝ մոբիլիզացնելով հասարակու­թյանը։ Հիմա իշխանության մյուս խնդիրն է, առանց զգոնու­թյունը կորցնելու իրականացնել ուժային համակարգի ռե­ֆորմներ։ Պետք է մաքրեն, կազմաքանդեն հինը, կադրա­յին փոփոխությունները պետք է լինեն արագ, անկաշկանդ։ Դա պետք է անել առանց հետ նա­յելու, առանց վախենալու։ Ամ­բողջ կառավարման համա­կարգում կուտակված կեղտն այնքան շատ է, պետք է մաքր­վի ամեն ինչ։ Մարդիկ ուզում են փոփոխություններ, առաջին հերթին, արդարության վերա­կանգնման հարցում։ Դատա­վորների փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են, էլ չեմ ասում դատախազա­կան համակարգի մասին։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ՕՐԱՑՈՒՅՑ
Այսօր մայիսի 19-ն է
08:00 19 Մայ 2018
Դիտումներ 224
Այսօր մայիսի 19-ն է
ԵՂԱՆԱԿ
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 455
Եղանակը մայիսի 20-ին
Եղանակը մայիսի 19-ին
08:30 19 Մայ 2018
Դիտումներ 327
Եղանակը մայիսի 19-ին

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Այսօր մայիսի 20-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 68
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 455
Օրվա մամուլի ընտրանի. մայիսի 19
19:00 19 Մայ 2018
Դիտումներ 105
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ՖՈւՏԲՈԼ. Այսօրվա խաղերը (ըստ ժամերի)
15:00 19 Մայ 2018
Դիտումներ 160
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԱԾ պետը հերքել է
14:21 19 Մայ 2018
Դիտումներ 422
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 19
09:30 19 Մայ 2018
Դիտումներ 217
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
«Amnesty International»-ը ` «Սասնա Ծռեր»-ի մասին
09:00 19 Մայ 2018
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 19-ին
08:30 19 Մայ 2018
Դիտումներ 327
Այսօր մայիսի 19-ն է
08:00 19 Մայ 2018
Դիտումներ 224
Եղանակը մայիսի 19-ին
21:15 18 Մայ 2018
Դիտումներ 201