Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Հակոբ Հակոբյան․ Հազարավոր դանակներ սպասում են

10:40 16 Մայ 2018
Դիտումներ 445
«Ժողովուրդ». Հակոբ Հակոբյան․ Հազարավոր դանակներ սպասում են

Քաղաքական վերջին իրողությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի հետ։

- Կարծիք կար, որ Դուք նեղացած եք ՀՀԿ-ից։ Հիմա կա՞ այդ նեղացվածությունը։

֊ Իհարկե, կա։ Հո չենք կարող մոռանալ այդ ամեն ինչը, որ մեր նկատմամբ կա­տարել են։ Այդ ամեն ինչը կա, թե ինչպես մեր նկատմամբ ապօրինի գործողու­թյուններ են կատարել։ Եվ երբ գա ժամա­նակը, որ տեսնեմ՝ իրական կարող է գնալ քննություն, իրական մարդիկ պատրաստ են լսելու մեր խնդիրները, անպայման կբարձրաձայնեմ։ Հասարակությունը պետք է իմանա՝ ինչ է իրականում տեղի ունեցել։ Եթե օրենք են խախտել, իհարկե, պետք է պատասխան տան։

- Իսկ ՀՀԿ-ն ինչպիսի՞ ընդդիմություն կլինի, ըստ Զեզ։

- Իրենք կարող են լինել շատ լավ ընդդի­մություն, որովհետև նախկինում ինչ ձևով որ թալանել են, այդ թալանի բոլոր ձև­երն ու եղանակները գիտեն։ Մի բան էլ ասեմ. Փաշինյանը շատ խելոք որոշում կայացրեց, որ Վալերի Օսիպյանը նշա­նակվեց ոստիկանապետ։ Օսիպյանը 2008-ի մարտի 1-ին եղել է համակարգում, եղել է ժողովրդի մեջ։ Իրենից լավ որևէ մեկը չգիտի՝ քանի զենք է եղել, ովքեր են օրենքը խախտել։ Հիմա, դառնալով ոստի­կանապետ, ինքը պետք է օգնի քննչական մարմիններին բացահայտել, քանի որ ինքն ականատես է եղել։

- ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է, թե էջմիածնում տեղի ունեցած դանակահարության դեպքի մեղավորները ձեր, այսպես ասած՝ մարդիկ են։

- Դե, ինքը մեկ ասում է՝ ՀՀԿ-ական է, մեկ՝ ՀՀԿ-ական չէ։ Ինքն արդեն իր խելքը գցել է, որովհետև ինքը, իր հարազատ­ներն ամբողջ կյանքում շատ սխալ են ապրել։ Եվ հարյուրավոր, հազարավոր էջմիածնեցիներ այսօր պատրաստ են դիմե­լու օրենքին, որ օրենքի առաջ նրանք պա­տասխան տան։ Այդ դանակահարությունը, որ տեղի էր ունեցել, բնական է՝ ես ընդ­հանրապես դրա հետ կապ չունեմ։ Ես կա­րող եմ ասել, որ էջմիածնում 100-ավոր այդպիսի դանակներ են պահվում, որպես­զի իրենց իրավունքները ոտնահարած մարդկանց հարցերը լուծեն։ Իրենք խախ­տել են մարդկանց իրավունքները, թալանել են քաղաքի բյուջեն, ամբողջը հարմա­րեցրել են իրենց, այդ ամենը կա։ Փոխա­բերական իմաստով եմ ասում՝ 1000-ավոր այդպիսի «դանակներ» սպասում են, որ Սերժ Սարգսյանը ձեռքը քաշի և չհովա­նավորի, որովհետև նախկինում այդպես է եղել, և իրենք պատասխան կտան օրեն­քի առաջ։ Բայց շատ լավ կլինի՝ մարդիկ դիմեն իրավապահներին։

֊ Մանվել Գրիգորյանն ինչո՞ւ հենց Ձեզ մեղադրեց։

- Մի օր առաջ Ս. Սարգսյանը հրաժա­րական տվեց ու ինչպես ՀՀ մյուս քաղաք­ներում, Էջմիածնում նույնպես նշում էին այդ հաղթանակը։ Եվ ես ոչ թե հիմա, այլ 10 տարուց ավելի պայքարել եմ Մանվելի կլանի և իր որդու տնտեսական քա­ղաքականության դեմ։ Այդ ամենն ինքը տեսնելով և զգալով որ եթե նախկինում հովանավորներ է ունեցել, և ես պայքա­րել եմ, ուրեմն հիմա ավելի մեծ ջանքերով կպայքարեմ, և նա կտապալվի։ Այ հենց դրա համար էլ ինքը փորձել է ինչ-որ ձևով քննության ընթացքը շեղել՝ առանց հասկանալու, որ այդ հրապարա­կում տեսախցիկները դրված են, և մար­դիկ կան, որոնք իրականությունը ժամե­րի ընթացքում բացահայտել են։ Իրենց ժողովուրդը պետք է դուրս շպրտի։ Իրենք թիմով են մտել ԱԺ, թիմով էլ պետք է հեռանան, ներողություն խնդրեն ժողովրդից, որ այդպես են վարվել։ Երևի ժողովուրդը կների, չգիտեմ։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 20
19:00 20 Հլս 2018
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 20 Հլս 2018
Դիտումներ 96
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 20 Հլս 2018
Դիտումներ 164
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ