Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ». Կարապետ Ռուբինյան․ Քաղբանտարկյալների առկայությամբ արդար ընտրությունների մասին խոսելն ավելորդ է

10:10 16 Մայ 2018
Դիտումներ 338
«Հրապարակ». Կարապետ Ռուբինյան․ Քաղբանտարկյալների առկայությամբ արդար ընտրությունների մասին խոսելն ավելորդ է

Մեր հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնա­խագահ, «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամ Կարապետ Ռուբինյանը, ում որդին՝ Ռուբեն Ռուբինյանը, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներից է։

- Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների՝ մայիսի 14-ին կայացած նիստին, հայտարարել ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգացնե­լու մասին, մասնավորապես՝ ռազ­մարդյունաբերության ոլորտում։ Սպասվո՞ւմ է ՀՀ-ՌԴ հարաբերու­թյունների վերաֆորմատավորում։

- Այժմյան Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաֆորմատացման տխուր փորձ ունեն ԱՄՆ-ն ու Եվրոպան։ Մեզ համար էլ հեշտ չի լինելու։ Բոլորս գիտենք, որ մեր միջպետական հարաբերություննե­րում սիրուն խոսքերի շղարշի տակ թաքնված են սյուզերեն-վասալական հարաբերությունները։ Գիտենք նաև, թե ինչ պատժամիջոցների տակ է այժմ Ռուսաստանը, և դրանց արդյունքում ինչ բարդություններ կարող են լի­նել մեզ համար։ Այս իրավիճակում, անցումային շրջանում իմաստ չունի խոսել վերաֆորմատավորման մասին։ Պետք է աշխատել ճկուն քաղաքականություն բանեցնելով, շարունակել համագործակցությունը և, ի տարբե­րություն նախորդ ռեժիմի, փորձել, առանց թշնամանալու հաստատակա­մորեն հետապնդել ոչ թե սեփական, այլ երկրի շահը համագործակցության բոլոր ոլորտներում։

- Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումներում կայի՞ն Ձեզ համար անակնկալներ։

- Միակ տհաճ անակնկալը ոս­տիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումն էր։ Հիմա այս ու այն կողմից դրական կարծիքներ եմ լսում նրա մասին։ Ներողություն, բայց ինձ հեչ չի սփոփում այն միտքը, որ Սերժ Սարգսյանի ռեժիմն իմ ու հա­զարավոր այլ քաղաքացիների սահմա­նադրական իրավունքները տարիներ շարունակ կոպտորեն ոտնահարել է «կենցաղում համեստ, ազնիվ, պրոֆե­սիոնալ» մեկի միջոցով։ Ինչի համար, ի դեպ, մեդալ է ստացել անձամբ բռնա­պետից։ Մյուս նշանակումների համար ասեմ, որ ողջունում եմ երիտասարդ, բանիմաց, թարմ ուժերի ներգրավումը և հուսով եմ՝ արդեն նախադրյալները երևում են, որ լավ թիմային աշխա­տանք կլինի։

- Որո՞նք են այն առանցքային խն­դիրները, որոնց լուծումն առաջնա­հերթ է կառավարության համար։

- Արտահերթ, արդար, թափանցիկ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումն է այս անցումային կառավարության գերխնդիրը։ Բնականաբար, քաղբանտարկյալների առկայությամբ ար­դար ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, ուրեմն օր առաջ քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծվի։ Օրենսդրական փոփոխություններն են կարևոր՝ Ընտրական օրենսգրքում, «Կուսակցությունների մասին» օրեն­քում և մի շարք այլ օրենքներում։ Բայց դա էլ բավարար պայման չէ, պետք է վերահսկողության տակ առնել, մաքրել ու ամրապնդել իրավապահ համա­կարգը, որպեսզի դրա միջոցով արմա­տախիլ արվի տարիների ընթացքում ձևավորված ընտրակեզծարար համա­կարգը։ Եթե այս ամենի հետ մեկտեղ հաջողվի ազատականացնել տնտեսու­թյունը, ապահովել տնտեսական աճ, ամրացնել բանակը, գերազանց կլինի։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ամենակարող թութը
20:45 18 Դեկ 2018
Դիտումներ 34
Դասը վարում է Բոբ Դիլանը
20:30 18 Դեկ 2018
Դիտումներ 292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 18
19:15 18 Դեկ 2018
Դիտումներ 10
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 18
09:30 18 Դեկ 2018
Դիտումներ 360
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 18-ն է
08:00 18 Դեկ 2018
Դիտումներ 155
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Էկզոտիկ մրգեր թե՞
20:15 17 Դեկ 2018
Դիտումներ 50