Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Դատախազությունը՝ իշխանության գործիք

10:30 16 Մայ 2018
Դիտումներ 253
«Ժողովուրդ». Դատախազությունը՝ իշխանության գործիք

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով Աժ պատգամա­վորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ձերբակալումների և ագատ արձակ­ման գործընթացի մասին, ըստ էու­թյան, «խոստովանեց», որ ՀՀ գլխա­վոր դատախազությունը իշխանու­թյունների ձեռքին եղել է գործիք։

Նախ ամենասկզբից. 2018 թվականի ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շր­ջանում ձերբակալվեցին ԱԺ պատգա­մավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը։

Վերջիններս, ըստ պաշտոնական տվ­յալների, ձերբակալվել էին ապօրինի հավաքներ կազմակերպելու համար։ Եվ ահա երեկ Արթուր Դավթյանը, անդրա­դառնալով հավաքների ապօրինի լինե­լուն, ասել էր, «Գործի նյութերում տվյալները հետևյալն են, որ ոստիկանու­թյունը որոշում էր կայացրել հավաքը ապօրինի լինելու պատճառով դադա­րեցնել այն. պահանջը ներկայացվեց, չդադարեցվեց»։

Նկատենք՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքերի միջև հակասություն կա։ Բանն այն է, որ ՀՀ ոստիկանապետ Վա­լերի Օսիպյանը հայտարարել էր, որ հա­վաքներն ապօրինի չեն եղել, պարզապես որոշ երթեր Եղել են նախապես հայ­տարարված ուղուց շեղված, և ապօրինի կարելի է համարել միայն դրանք։ Իսկ ահա ՀՀ գլխավոր դատախազը հակա­ռակն է պնդում ի պատասխան այս հա­կասության՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Մեր գործի նյութերը վկայում են, որ առնվազն երեք օրերի հետ կապ­ված այդ կապակցությամբ գործեր հա­րուցվեցին։ Հավաքների ազատության մասին մեր օրենքը սահմանում է, որ երբ անհամաչափ կերպով խախտվում են այ­լոց իրավունքները, ազատությունները, դրանք այլևս օրինական չեն։ Նույն ոս­տիկանությունը այդ օրերին շուրջ 40-ից ավելի հրապարակում ներկայացրեց, որ­տեղ կոնկրետ դեպքերով գնահատական տալով՝ դրանք որակեց անհամաչափ սահմանափակման հանգեցնող հավաք­ներ։ Որոշակի օրերի հետ կապված, այո, հավաքն իրականացվում էր սահման­ված երթուղուց դուրս, իսկ ապրիլի 19-ից հետո չկար իրազեկում։ Այստեղ ապօրի­նությունը ոչ երթուղուց շեղվելն է, ոչ էլ իրազեկման բացակայությունը, այլ՝ թե որքանով են սահմանափակվում այլոց իրավունքները»։

Միայն թե նկատենք, ՀՀ գլխավոր դա­տախազությունը պատգամավորներին որոշել էր ձերբակալել քաղաքական հրահանգի արդյունքում, քանի որ նրանց ձերբակալումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների չկայանալուց հետո։

Իսկ հիմա ամենագլխավորի մասին։ Ենթադրենք պատգամավորներն ապօ­րինի հավաքներ էին կազմակերպել, և նրանց այդ հիմքով ձերբակալել էին, այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ հիմ­քով, ո՞ւմ հրահանգով որոշեցին պատ­գամավորներին ազատ արձակել։

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով այս հար­ցին, ասել է, «Իմ կողմից նշված փաս­տով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնոր­դություն է ներկայացվել Ազգային ժո­ղով, մենք հրապարակել ենք դա, բայց միջնորդությունը ներկայացվել է պատ­գամավորներից միայն Նիկոլ Փաշինյա­նի վերաբերյալ։ Այնուհետև արդեն ամ­բողջ հանրությանը հայտնի իրադարձու­թյունները տեղի ունեցան, այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատա­րը գրավոր դիմեց ինձ համապատաս­խան հիմնավորումներով պայմանավոր­ված՝ ստեղծված իրավիճակի, լարման, և այլնի հաղթահարման հետ կապված, այդ հարցով չնախաձեռնել խորհրդա­րանում քննարկումներ, որի պայմաննե­րում իմ կողմից նամակ է հղվել ԱԺ նա­խագահին, որպեսզի այդ հարցն օրա­կարգից հանվի և քննության չառնվի, և, ըստ էության, նրանք նույն օրը ձեր­բակալումից ազատ են արձակվել»։

Ստացվում է, որ պատգամավորներին ազատ արձակելու որևէ իրավական հիմք չի եղել, այլ պարզապես վերջին­ներս ազատ են արձակվել քաղաքական համաձայնության արդյունքում, ինչը ցույց է տալիս, որ դատախազությունը, մեղմ ասած, իշխանությունների ձեռքին գործիք է, որը ոչ թե առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, այլ զանգերով։

Իսկ զանգերով առաջնորդվող ՀՀ գլ­խավոր դատախազին այլ ելք չի մնում, քան հրաժարական տալ, սակայն Արթուր Դավթյանը հրաժարականի հիմքեր չի տեսնում։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 21
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 67
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 187
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 20
19:00 20 Հլս 2018
Դիտումներ 19
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ