Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

Reuters. Էրդողանը ցնցել է համաշխարհային ֆինանսական մենեջերներին

10:05 16 Մայ 2018
Դիտումներ 311
Reuters. Էրդողանը ցնցել է համաշխարհային ֆինանսական մենեջերներին

«Շոկ և անհավատություն»՝ այսպես են արձագանքել աշխարհի ֆինանսական ղեկավարները օտարերկրյա ներդրողներին տնտեսության կառավարման մեջ հավաստիացնելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի փորձին, մինչդեռ թուրքական լիրան անկում է ապրում, հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայում եռօրյա այցով գտնվող Էրդողանի հետ հանդիպում ունեցած միջազգային ֆինանսական հիմնադրամների ղեկավարները անհանգստացած էին այն բանից, թե ինչպես է նա մտադիր կարգավորել աճող գնաճը և դադարեցնել արժույթի ազատ անկումը՝ միաժամանակ ավելի ցածր տոկոսադրույքների ձգտելով:

Անանուն մնալու պայմանով՝ ներդրողները Reuters-ին հայտնել են, որ ցնցված էին նման անկայուն ժամանակում Էրդողանի դիրքորոշումից և համաշխարհային շուկաների հետ մարտի մեջ մտնելու նրա պատրաստակամությունից:

Նրանցից մեկը հիշեցրել է Էրդողանի թշնամիների երկար ցուցակը՝ ներառյալ իսլամական քարոզիչ ֆեթուլահ Գյուլենին, որին նա մեղադրում է 2016 թվականին անհաջող հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

«Նա պայքարում է բոլորի հետ՝ ընդդիմության, Գյուլենի, ծայրահեղականների...Հիմա նա որոշել է շուկաների հետ պայքարի մեջ մտնել և դա վտանգավոր է»,- ասել է ակտիվների կառավարման հարցերով զբաղվող խոշոր ընկերության մենեջերը:

Նրա խոսքով՝ ֆինանսական շուկաների դեմ պայքարը պայքար է, որը չի կարելի հաղթել:

Էրդողանի հետ հանդիպմանը ներկա մեկ այլ մենեջեր նշել է, որ նախագահը «շատ ազնիվ» է և հստակորեն հայտարարում է, որ ցանկանում է նվազեցնել տոկոսադրույքները, եթե նա հաղթի ընտրություններում:

«Էրդողանն ասել է, որ երբ վերընտրվի, ապահովելու է, որ դրույքաչափերը ցածր լինեն, այլ ոչ թե բարձր»,- ասել է նա: «Էրդողանը կարծում է, որ բարձր դրույքաչափերը հանգեցնում են բարձր գնաճի»:

Սակայն ներդրողներին ուղղված Էրդողանի ուղերձը կապված էր Bloomberg Television-ի հարցազրույցի հետ, որտեղ նա, չնայած ԿԲ-ի անկախությանը, բացահայտ հայտարարել է արժութային քաղաքականության վրա ազդելու իր մտադրության մասին:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ