Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Փաստ». Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը

10:08 16 Մայ 2018
Դիտումներ 279
«Փաստ». Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը

«Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը անշարժ ու շարժական գույք չունի: Փոխարենը հայտարարագրել է փոխառություններ, որոնք 2017 թ. վերջին կազմել են 1 միլիոն 427 հազար, 85 հազար 608 և 68 հազար 750 դրամ: Դրամական միջոցներն էլ կազմել են 791 հազար 800 դրամ։

Տարեկան եկամուտները եղել են 7 միլիոն 941 հազար դրամ, որից 6 միլիոն 941 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոնը՝ նվիրատվություն։

Կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես որևէ գույք չի հայտարարագրել։ ՈՒնեցել է փոխառություններ որոնք 2017 թ. սկզբին կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ, որից 1 միլիոնը տարվա ընթացքում վերադարձվել են իրեն, արդյունքում ՝ տարեվերջին ունեցել է միայն 300 հազար դրամ փոխառություն։

Դրամական միջոցները կազմել են միայն 1000 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 11 միլիոն 745 հազար դրամ, որից որից 3 միլիոն 858 հազար ու 1 միլիոն 725 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 2 միլիոն 700 հազար և 3 միլիոն 462 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վճար է»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ