Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ». Դաշնակցությունը ճգնաժամի մեջ է

09:10 16 Մայ 2018
Դիտումներ 379
 «Հրապարակ».  Դաշնակցությունը ճգնաժամի մեջ է

Դաշնակցությունն սկսել է խժռել հավատավոր դաշնակցականներին։ Նախ կուսակցությունից հեռացվեց ՀՅԴ երկարամյա անդամ, 1992-94 թթ․ «Երկիր» օրաթերթի խմբագիր Աղվան Վարդանյանը, ապա՝ 1991-ին «Երկիրը» հիմնադրած և ԱՄՆ-ի «Ասպարեզ» թերթի երկարամյա խմբագիր Աբո Պողիկյանը։ Երկուսն էլ ՀՅԴ առաջադեմ թևից՝ 120-ամյա «ծերունուն» բարեփոխելու ջատագովներ։ Պողիկյանին կուսակցությունից հեռացնելու պատմությունն անգամ զավեշտական է։

Պարզվում է՝ նրա անդամությունը ժամանակ առաջ ինչ-որ «զանցանքի» համար կախակայել են, իսկ ապրիլի 25-ին «Ասպարեզում» տպագրվել է ՀՅԴ Փասադենայի կոմիտեի ներկայացուցիչ Արման Պաղտոյեանի հոդվածը՝«Սխալ Մը՝ Որուն Մասին Դեռ Պէտք Է Երկար Խօսիլ Ու Խորհրդածել» վերտառությամբ, որտեղ նա կարծիք է հայտնել, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը պետք է կիսի Սերժ Սարգսյանի իշխանության պատասխանատվությունը։ Զավեշտալին այն է, որ հոդվածի հեղինակին ՀՅԴ-ն ընդամենը փոքրիկ նկատողություն է տվել, իսկ Աբո Պողիկյանին՝ հոդվածը տպագրած խմբագրին, վտարել ՀՅԴ-ից։ Ընդ որում, վտարել է ոչ թե ՀՅԴ ամերիկյան կոմիտեությունը, այլ ՀՅԴ Բյուրոն՝ Հրանտ Մարգարյանի ղեկավարությամբ։ Այս պարագայում ևս ակնհայտ է, որ առիթ է պետք եղել առաջադեմ դաշնակցականին կուսակցությունից հեռացնելու համար։

Սակայն զավեշտը դրանով չի ավարտվել՝ ՀՅԴ ամերիկյան կոմիտեությունը հրահանգել է Պողիկյանին՝ շարունակել իր աշխատանքը, խմբագրել «Ասպարեզը», և ստացվել է, որ ՀՅԴ պաշտոնաթերթն այժմ խմբագրում է կուսակցությունից հեռացված անձ։ ՀՅԴ-ում մեծ դժգոհություններ են հասունացել ՀՅԴ ղեկավարության ու հատկապես ՀՅԴ-ն 2000 թվականից՝ 18 տարի շարունակ ղեկավարող Հրանտ Մարգարյանի նկատմամբ և անգամ պառակտվելու ու նոր կուսակցություն ստեղծելու տրամադրություններ կան։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3306
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3107
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6135
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2986
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3301
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3282
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3033
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1409
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ