Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին

10:15 16 Մայ 2018
Դիտումներ 538
Նիկոլ Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին

Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը լինի առանց քաղբանտարկյալների երկիր։ Ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ քաղբանտարկյալների հարցը պետք է լուծվի բացառապես օրինական մեթոդներով։ «Շատերը պատկերացնում են, թե այդ հայտարարությունից պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք, ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ճանապարհ չէ, քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք իրավական գործիքների միջոցով»,- ասել է Փաշինյանը և հավելել. «Ես զբաղվում եմ քաղբանտարկյալների հարցերով, որպեսզի օրինական միջոցներով ազատ արձակվեն և այս խնդրում որևէ տարընթերցում չպիտի լինի»։

Ըստ Փաշինյանի, եթե դատավճիռն ուժի մեջ է մտել, և որոշակի ժամկետ են տվել, պետք է նայեն՝ արդյոք պայմանական ժամկետը լրացել է, և տեսնեն, թե ինչ օրինական ճանապարհով կարող են խնդիրը լուծել։

Խոսելով «Սասնա ծռերի» մասին՝ Փաշինյանն ասել է. «Ինչպես և բոլոր ՀԿ-ների, ասեմ ինձ համար կա երկու խնդիր. քաղաքականության հետ առնչվող խնդիրներ, որտեղ չունենք զոհեր, ու որտեղ ունենք զոհեր։ Վերջինի դեպքում խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Օրենքով սահմանված կարգով պետք է լուծենք նրանց ազատ արձակման հարցը, օրինակ համաներմամբ։ Պետք է հասկանանք օրինական ճանապարհով ինչ կարող ենք անել, որ այդ հարցը լուծենք։ Հուսով եմ ՀՀ ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ պետք է մտնեմ բանտեր ու ասեմ տղերք, դուրս եկեք։ «Սասնա ծռերի» խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք, տարբեր ֆորմատներով, պետք է լսենք նաև սպանվածների հարազատներին։ Չեմ խոսում մի այնպիսի տարբերակի մասին, որ ասեմ չէ, եկեք չլուծենք այս հարցը։ Պետք է հասկանանք` ինչ ճանապարհներ կան լուծելու։ Այս հարցն իմ մտահոգությունների շրջանակում է, խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում։ Պետք է ըմբռնումով մոտենանք այս հարցին, որոշ ժամանակի ընթացքում։ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, այլ կարծիք լինել չի կարող, դա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- նշել է նա։

  

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3304
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3174
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3105
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6131
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2984
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3299
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3280
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1407
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ