Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետը խնդրել է Գարեգին Չուգասզյանին՝ դադարեցնել հացադուլը

09:15 16 Մայ 2018
Դիտումներ 532
Փոխվարչապետը խնդրել է Գարեգին Չուգասզյանին՝ դադարեցնել հացադուլը

Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խնդրել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը։

«Ինչպես մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցելիս մեր մասնավոր խոսակցության ժամանակ, այնպես էլ հիմա հրապարակավ հավաստում եմ, որ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքներով բանտարկված կամ զանազան արարքների համար քաղաքական պատճառներով պայմանավորված ոչ համաչափ պատիժ ստացած մարդկանց ազատության հարցը մեր առաջնային օրակարգում է։

Նորից ու նորից հավաստում եմ՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։ Հին համակարգը, միեւնույն է, տեղի է տալու։ Հարցը, միեւնույն է, լուծվելու է, եւ որեւէ մեկը դրա համար իր առողջությանը անդառնալի վնաս հասցնելու կարիքը չունի։

Հ.Գ. Տեղեկացնեմ, որ բացի անձնական երաշխավորությամբ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, փորձում եմ/ենք հասկանալ մյուսների հարցում կիրառվելիք ամենաարդյունավետ մեխանիզմները։ Առաջիկայում այս նպատակով հանդիպելու եմ Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, ինչպես նաեւ Սասնա Ծռերի փաստաբաններին»,- նշել է Միրզոյանը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3306
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3107
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6135
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2986
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3301
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3282
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3033
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1409
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ