Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ». Մեծահարուստ սեփականատերը փորձում է «գցել» փայատերերին

08:40 16 Մայ 2018
Դիտումներ 237
 «Հրապարակ». Մեծահարուստ սեփականատերը փորձում է «գցել» փայատերերին

Մեր տեղեկություններով՝ Երևանում վերջերս բացված շքեղ հյուրանոցի մեծահարուստ սեփականատերը փորձում է «գցել» փայատերերին։ Նա այնպիսի պայմաններ է ստեղծել, որ ստիպի՝ 20 տոկոսը տիրապետող բաժնետերերն իր ուզած գնով իրեն վաճառեն բաժնետոմսերը: Բայց մինչ այդ ո՛չ ինքն է գնում բաժնետոմսերը, ո՛չ թույլ է տալիս, որ երրորդ անձի վաճառեն։ Եվ դա կատարվում է Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորությամբ: Այստեղ մութ պատմություններ էլ կարող են դուրս գալ:

20 տոկոսի բաժնետիրոջ փաստաբանը մեզ հայտնեց, որ առնչվել են կազմակերպության կատարած կեղծիքի հետ՝ բանկից մոտ 25 մլն դոլար վարկ վերցնելու փաստաթուղթ կազմելու հետ կապված, հիմքեր ունեն ենթադրելու, որ մաքսային ներմուծումների ժամանակ խախտումներ են եղել: Այսօր խոշոր բաժնետերերը հրաժարվում են բաժնետերերին տրամադրել օրենքով նախատեսված տեղեկությունները և խոչընդոտում են աուդիտորական ստուգում իրականացնելուն: Մեր զրուցակիցը խոստացավ՝ եթե մեծահարուստը չվերանայի պահվածքը, անուններ տալ։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 20
19:00 20 Հլս 2018
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 20 Հլս 2018
Դիտումներ 96
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 20 Հլս 2018
Դիտումներ 164
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ