Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դոն Պիպոն, գեներալ Մանվելը՝ Արտակ Սերգոյանի հետ զրույցում

11:00 16 Մայ 2018
Դիտումներ 23849
Դոն Պիպոն, գեներալ Մանվելը՝ Արտակ Սերգոյանի հետ զրույցում
Դեռ տարիներ առաջ «Հետք»-ը «Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները» վերտառությամբ նյութ հրապարակեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն Մանվել Գրիգորյանը շարունակեց իր գործունեությունը, ամեն ինչ նախկինի պես ընթացավ, և ի՞նչ փույթ, թե այդ աղմուկը բարձրացավ, թե փաստեր էին ներկայացված․․․

Վերջին օրերին արտերկրում բնակվող մեր հայրենակիցները հանդես եկան բաց նամակով, որտեղ բարձրաձայնեցին գեներալ Մանվելի ապօրինություննրի մասին: Այս հարցը բարձրացրեց նաև «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ Արտակ Սերգոյանը, ով 15 տարի է բնակվում է Բելգիայում, հայտնի է որպես գործարար և բարերար։ Կարճ ժամանակ անց գեներալ Մանվելին սատարողները գործի անցան՝ հայտարարելով, որ էջմիածինցիները շատ գոհ են գեներալ Մանվելից էլ, նրա քաղաքապետ որդուց էլ․․․ Ինչ փույթ, թե Արտակ Սերգոյանի նշած երևույթները հիմնված են փաստերի վրա, որոնք ավելի քան մանրամասն ներկայացված են «Հետք»-ի վերոնշյալ հրապարակման մեջ, բացի այդ՝ այդ մասին բազմիցս գրել է մամուլը։

Արտակ Սերգոյանի անունը վերջին օրերին շատ հոլովվեց գեներալ Մանվելին ու նրա համակարգը քննարդատելու հետ կապված, Սերգոյանին բազմիցս վատաբանեցին, բայց այդպես էլ որևէ փաստ չներկայացվեց, թե նա այս կամ այն հարցում ինչ-որ ապօրինություն է արել։

Օրերս հայտարարությամբ հանդես եկավ նաև գործարար, բարերար Արթուր Ասատրյանը՝ էջմիածինցի Դոն Պիպոն՝ ընդգծելով, որ Սերգոյանը, այսօր գտնվելով Բելգիայում, դարձել է հաջողակ բիզնեսմեն, վայելում է մեր հազարավոր հայրենակիցների հարգանքը։

Ավելին, հայտարարության մեջ կար նաև մի այսպիսի հատված․ «․․․ շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ կլինեմ ձեր կողքին, որպեսզի միահամուռ ուժերով մասնակցենք մեր քաղաքի զարգացմանը»:
Ինչպես ասում են՝ այս խմորը շատ ջուր վերցրեց։

Օրերս մամուլում հայտնվեցին այնպիսի հրապարակումներ, որոնցում նշվում էր,որ Դոն Պիպոն հավակնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության թիվ մեկ գողականը։

Մեր թղթակցի հետ զրույցում Արտակ Սերգոյանը, ով սերտ հարաբերությունների  մեջ է Դոն Պիպոյի հետ, ասաց, որ ինքը օրինապահ քաղաքացի է եղել և՛ ՀՀ-ում․ և՛ Բելգիայում բնակված ժամանակահատվածներում, ուստի վստահ է՝ իր անունը չեն կարող արատավորել նրանք, ովքեր նեղսրտել են, որ ինքը բարձրաձայնել է գեներալի ապօրինությունների մասին։

«Իսկ Դոն Պիպոյի հետ կապված՝ կրկին պետք է հայտարարեմ՝ նա աշխարհում հարգված ու գնահատված մարդ է․ իր ուժերի ներածին չափով միշտ ձեռք է մեկնել նրանց, ովքեր ունեցել են դրա կարիքը։ Ես կամ Արթուր Ասատրյանը որևէ կապ չունենք գողական աշխարհի հետ։ Եվ մի բան էլ․ գողականին կամ էլ քրեական աշխարհի ներկայացուցչին Հռոմի Պապը կընդունե՞ր, նրա հետ ջերմ մթնոլորտում զրույցներ կվարե՞ր․ այս հարցն իրենց տվե՞լ են Արթուր Ասատրյանին «գողական» անվանողները։ Եթե կա որևէ մեկը, ով փաստեր կներկայացնի, որ նա գողական է կամ քրեական աշխարհից, ապա թող ներկայացնի, մենք սպասում ենք։

Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել՝ մենք որևէ մեկից վրեժ լուծելու, որևէ մեկի պատիվն արատավորելու միտում չունենք։ Մենք միայն ուզում ենք մեր ուժերի ներածին չափով նպաստել մեր հայրենիքի շենացման գործին, ուզում ենք, որ Հայաստանում հաղթի արդարությունը, որ օրենքի առաջ հավասար լինեն բոլորը, ու էջմիածինցիներն ապրեն արժանապատիվ, առանց վախի ու անօրինական սահմանափակումների»,- եզրափակեց Արտակ Սերգոյանը։

Հասմիկ Սարգսյան
 
 
 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ամենակարող թութը
20:45 18 Դեկ 2018
Դիտումներ 34
Դասը վարում է Բոբ Դիլանը
20:30 18 Դեկ 2018
Դիտումներ 292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 18
19:15 18 Դեկ 2018
Դիտումներ 10
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 18
09:30 18 Դեկ 2018
Դիտումներ 360
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 18-ն է
08:00 18 Դեկ 2018
Դիտումներ 155
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Էկզոտիկ մրգեր թե՞
20:15 17 Դեկ 2018
Դիտումներ 51