Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

Վաճառվել է Մոդիլիանիի «Մերկ պառկածը» կտավը

23:15 15 Մայ 2018
Դիտումներ 235
Վաճառվել է Մոդիլիանիի «Մերկ պառկածը» կտավը

Հայտնի իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլիանիի «Մերկ պառկածը» կտավը նյույորքյան Sotheby's աճուրդային տան կազմակերպած աճուրդում վաճառվել է ռեկորդային 157.2 միլիոն դոլարով, փոխանցում է РИА Новости-ն։

1917 թվականին ստեղծված նկարը վաճառքի էր հանվել Sotheby's–ի Impressionist & Modern Art Evening Sale աճուրդում մայիսի 14-ին։ Մեկնարկային գինը կազմել է 150 մլն դոլար։

Աճուրդային տան կայքում նշվում է, որ նկարի նախկին սեփականատերը այն ձեռք է բերել 26.9 միլիոն դոլարով։

Մոդիլիանիի աշխատանքները իր կենդանության օրոք հաջողություն չեն ունեցել և պահանջված են դարձել միայն նրա մահվանից հետո։ 2015 թվականին «Մերկ պառկածը» կտավը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 170 միլիոն դոլարով։

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 20
19:00 20 Հլս 2018
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 20 Հլս 2018
Դիտումներ 96
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 20 Հլս 2018
Դիտումներ 164
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ