Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Այսօր կենսագիրների օրն է

10:00 16 Մայ 2018
Դիտումներ 271
Այսօր կենսագիրների օրն է

Եթե ինչ-որ մեկը կենսագրություններ է գրում, ուրեմն դրանք կարդացող կա

Այսօր հենց այն օրն է, երբ կարելի է վերընթերցել սիրելի գրողի, արտիստի կենսագրությունը կամ պարզապես ծանոթանալ վաղուց ձեզ հետաքրքրող մարդու կյանքի նկարագրությանը։ Կարող եք նաև ժամանակ գտնել ու հիշել սեփական կյանքի մարմասներն ու սկսել ինքնակենսագրություն դրել։

Իսկ ինչո՞ւ հենց այսօր։ Քանի որ մայիսի 16-ին նշվում է Կենսագիրների օրը (Biographers Day)։ Այսօր գիտակ ու հետաքրքրասեր մարդիկ նշում են Սեմուել Ջոնսոնի ու նրա կենսագրի՝ Ջեյմս Բոսուելի առաջին հանդիպման օրը։ Տղամարդիկ հանդիպել են 1763 թվականին՝ Լոնդոնի խանութներից մեկում, և նրանց հանդիպման արդյունք է դարձել 1791 թվականին հրապարակված «Սեմուել Ջոնսոնի կյանքը»։

Անգլիացի Սեմուել Ջոնսոնը 18-րդ դարի երկրորդ կեսի հայտնի քննադատ ու բառարանագիր է։ Նրա ամենահայտնի գործը «Անգլերենի բացատրական բառարանն» է, որի վրա աշխատել է ամբողջ 9 տարի։

Շոտլանդացի գրող Ջեյմս Բոսուելին բախտ է վիճակվել երկար տարիներ գրել Ջոնսոնի զրույցները, նրա սրամիտ արտահայտությունները ու քննադատական նկատողությունները։ «Սեմուել Ջոնսոնի կյանքը» գրաքննադատների կարծիքով անգլալեզու մեծագույն կենսագրական գիրքն է։

Հենց կենսագիրների անխոնջ աշխատանքի շնորհիվ են մինչև մեր օրերը հասել այս կամ այն դարում ապրող մարդկանց կյանքի նույնիսկ ամենաաննշան դրվագների մասին վկայությունները։

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 20
19:00 20 Հլս 2018
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 20 Հլս 2018
Դիտումներ 96
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 20 Հլս 2018
Դիտումներ 164
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ