Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Զոյա Թադևոսյան․ Պայքարի արդյունքում տնտեսությունը ստվերից դուրս է գալիս առանց պատժամիջոցի

20:00 16 Մայ 2018
Դիտումներ 37544
Զոյա Թադևոսյան․ Պայքարի արդյունքում տնտեսությունը ստվերից դուրս է գալիս առանց պատժամիջոցի

Scannews-ի զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանն է։

Տիկի՛ն Թադևոսյան, անդրադառնալով Ֆեյսբուքում օրերս Ձեր կողմից կատարված այն գրառմանը, որ «մինչև հեղափոխությունը 1 կգ բանանի ներկրման դիմաց գանձվում էր 400 դրամ մաքսատուրք, հիմա' 24 դրամ», թույլ տվեք հարցնել՝ այդ դեպքում մինչ այս «ո՞ւր էր գնում» մնացյալ 376 դրամը։

Դա գնում էր երկրի իշխանությունների գրպանը։ Դա տոտալ թալանի մի նեղ հատվածն էր, և իշխանավորներն իրենց անհագուրդ ախորժակը կարողանում էին ինչ-որ չափով բավարարել նաև ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքերն արհեստականորեն բարձրացնելու ճանապարհով։ Այսօր ընդամենը եթերից Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե կլինեն մաքսային չարաշահումներ, ապա ինձ տեղյակ պահեք այդ մասին։ Այսինքն՝ որևէ հանդիպում մաքսավորների հետ, որևէ լուրջ հանձնարարական կամ սպանալիք չի հնչեցվել վարչապետի կողմից։

Բայց արդեն մաքսավորներն իրենք հասկանում են, որ հանցագործություն են արել, և ստիպված են սթափվել և աշխատել օրինականության շրջանակներում։ Իսկ նախկինում այդ նույն պաշտոնները զբաղեցնողները, ընդհակառակը, տալիս էին այլ հրամաններ, որ պետք է այնքան մաքսատուրքեր վերցնեն ներմուծվող ապրանքներից, որ բավարարվի նաև այն պահանջները, որոնք տանում են խաղատներ, խրախճանքներ, ուղևորություններ և շատ այլ վայելքներ։ Եվ դա իրականացվում էր չարքաշ, աղքատ ժողովրդի հաշվին։ Չէ՞ որ այն մաքսատուրքերը, որոնք գանձվում են ներկրվող ապրանքներից, դրանք անուղղակի հարկեր են, որոնք ավելացվում են ապրանքի շուկայական արժեքի մեջ, և այդ գումարները գանձվում են բնակչությունից։

Մի մասն էլ, իհարկե, մնում է մաքսատան աշխատողներին։ Այ հիմա վենդետա թող չլինի, բայց օրենքի շրջանակներում թող տեղի ունենա պետական պաշտոնյաների եկամուտների վերահաշվարկ ո տեսնենք, թե որտեղից են ստանում այդ մարդիկ եկամուտներ և ինչպես են կարողանում ունենալ հսկայական ունեցվածք ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև արտասահմանյան շատ երկրներում։ Եվ այդ եկամուտները վերաբաշխվում են իշխանությունների և համապատասխան ոլորտների պատասխանատուների միջև, իհարկե համամասնորեն՝ ըստ նրանց ունեցած պաշտոնական դիրքի։

Ստացվում է, որ մի քանի անձանց հեռացմամբ համակարգը կայունացավ ու կշարունակի նորմալ աշխատե՞լ, ընդ որում, ըստ մի շարք պնդումների, խոսքը հստակ անձնավորված Սերժ և Սաշիկ Սարգսյանների մասին է։

Այո, երբ բանդան դուրս է գալիս իշխանությունից, մարդիկ ազատ շունչ են քաշում։ Հավատացեք, որ այն մարդիկ, ովքեր կատարողներ էին, նույն մաքսատան աշխատողները, նախարարներն ու իրենց տեղակալները, նրանք բոլորը սպասարկում էին մեկ անձի և մի բանդայի, իսկ այդ բանդան նրանց հարազատներն են, փեսաները, խնամիները, եղբայրները, այդ կլանային համակարգը, ինչի մասին մենք տասնյակ տարիներ ասում ենք՝ ՀՀ-ում մի քանի ընտանիք վերահսկում է ազգային հարստության 50 տոկոսը։

Եվ այդ ընտանիքների հեռացմամբ, ստացվում է, տնտեսության վերածննդի շանսե՞ր են ստեղծվում ՀՀ-ում։

Նրանց հեռացմամբ տնտեսական ազատությունն իրականում տեղ է գտնում մեր կյանքում, և մարդիկ ազատ շունչ են քաշում։ Այսօր ես լուր ունեմ, որ Սամվել Ալեքսանյանը սկսել է արդեն գալ ստվերից դեպի օրինական դաշտ, մտել է հարկային դաշտ․ ցույց է տալիս, թե որքան աշխատող ունի, որքան պետք է վճարի և այլն։ Այդ ամենը նշանակում է, որ բանդան կտրել էր տնտեսության թթվածինը, փակել էր բոլոր այն խողովակները, որոնք պետք է շունչ տային տնտեսությանը։ Եվ այդ խողովակներն ուղիղ միացած էին նրանց գրպաններին։ Այդ ամենը վերացավ։ 

Ժամանակին շատ տնտեդագետներ բարձրաձայնում էին այն գաղափարը, որ պետք է տնտեսությունը ստվերից հանել։ Հիմա՝ այս պայքարի արդյունքում, առանց որևէ տնտեսական, իրավական լծակների, առանց որևէ պատժամիջոցի տնտեսությունը ստվերից դուրս է գալիս։ Ստվերայինն ինքն իրեն բացահայտում է։ Երբ մենք մոտավոր գնահատականներով ասում էինք՝ ստվերը տնտեսության առնվազն 60-ն տոկոսն է կազմում, ստացվում է, որ մեր բյուջեն, ստվերից դուրս գալով, մեկ միլիարդ 250-300 միլիոնով միանգամից կավելանա։ Բայց մենք միաժամանակ գիտենք, որ այս անցումային իրավիճակը բանդաներն օգտագործել են շատ մեծ փողեր տնտեսությունից հանելու և ընդհանրապես երկրից հանելու ուղղությամբ։ Դա էական վնաս կպատճառի իհարկե նաև բյուջեին, և մեր հնարավորությունները բավականին կնվազեն, բայց հուսանք, որ դրանք շատ մեծ գումարներ չեն լինի։

Ըստ Ձեզ՝ դա կնպաստի՞ արտաքին պարտքի մարմանը՝ նվազեցնելով փաստի առաջ կանգնելու ռիսկը։

Իհարկե, չէ՞ որ մենք բյուջեից ենք վճարում արտաքին պարտքը։ Շատ կօգնի, և ցանկալի է, որ ՀՀ-ում գործող բոլոր տնտեսվարողներն իրականում մտնեն օրինական հարկային դաշտ, մաքսավորներն օրինական աշխատեն։ Այդ դեպքում, անշուշտ, բյուջեում կլինեն այնքան միջոցներ, որոնք կսպասարկեն նաև արտաքին պարտքը՝ առանց վնաս տալու սոցիալական, տնտեսական այլ ծախսերին։ Եվ կարծում եմ, որ պատասխանատվության մեծ կապիտալը հայ ժողովուրդը պետք է օգտագործի նաև հետհեղափոխական ժամանակահատվածում․ յուրաքանչյուրը իր տեղում մնա այնպիսին, ինչպիսին հեղափոխության օրերին էր, մնա որպես հայրենիքի նվիրյալ։

Բացահայտելով բոլոր անօրինական գործարքներն ու գործողությունները՝ մենք կկարողանանք երկրի տնտեսական ռեսուրսներն օգտագործել նաև ի նպաստ արտաքին պարտավորությունների բարոյական իրականացմանը, առանց նվնվալու, թե մենք միջոցներ չունենք։ Իսկ դա կլինի այն կայծը, որը գայթակղիչ կլինի օտարերկրյա ներդրողների համար․ ո՞ր օտարերկրյա ներդրողը չի ցանկանա նման քաջ, պայծառ, բարի ժողովրդի հետ գործ ունենալ։

Անի Եղիազարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 323
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 117
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 11
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 15
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 15-ն է
08:00 15 Դեկ 2018
Դիտումներ 170
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 14
19:15 14 Դեկ 2018
Դիտումներ 90
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ