Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Բրիտանացի քիմիկոսները մրսածության յուրատեսակ դեղամիջոց են ստեղծել

22:15 15 Մայ 2018
Դիտումներ 483
Բրիտանացի քիմիկոսները մրսածության յուրատեսակ դեղամիջոց են ստեղծել

Մեծ Բրիտանիայի քիմիկոսներն ու կենսաբանները պատահաբար մրսածության դեղամիջոց են ստեղծել։ Հաբերը թույլ չեն տա վարակին ներթափանցել մարդու բջիջների մեջ, որն էլ կպաշտպանի նրան հիվանդության զարգացումից, տեղեկանում ենք Nature Chemistry ամսագրից։

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնական Էդ Թեյնթն ասում է, որ դեղամիջոցը պատահաբար է ստեղծվել, երբ իրենք աշխատել են մալարիան կանխող դեղամիջոցի վրա։

Այդ փորձերի ժամանակ գիտնականներն առանձնացրել են սպիտակուցային շղթաները և փորձել են միացնել դրանք հազարավոր արդեն գոյություն ունեցող դեղորայքային մոլեկուլների հետ՝ կիրառելով համակարգչային սիմուլացիան։ Այդ գիտափորձերի ընթացքում թիմը հայտնաբերել է IMP-72 նյութը, որն ավելի շատ միանում էր ոչ թե պլազմոդիումի ֆերմենտներին, այլ դրա մարդկային տարբերակին։

Քիմիկոսները կատարելագործել են հայտնաբերած նյութը՝ ուղղելով դրա գործողությունը կոնկրետ սպիտակուցների վրա։ Քաղցկեղային բջիջների վրա արված փորձերը ցույց են տվել, որ IMP-1088-ի նոր տարբերակը կարող է ազդեցիկ կերպով պայքարել մրսածության ավելի տարածված տեսակների դեմ։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ամենակարող թութը
20:45 18 Դեկ 2018
Դիտումներ 34
Դասը վարում է Բոբ Դիլանը
20:30 18 Դեկ 2018
Դիտումներ 292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 18
19:15 18 Դեկ 2018
Դիտումներ 10
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 18
09:30 18 Դեկ 2018
Դիտումներ 360
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 18-ն է
08:00 18 Դեկ 2018
Դիտումներ 155
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Էկզոտիկ մրգեր թե՞
20:15 17 Դեկ 2018
Դիտումներ 50