Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՍԱՊԾ-ն դադարեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

18:00 14 Մայ 2018
Դիտումներ 213
ՍԱՊԾ-ն դադարեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանի հացի արտադրամասում չեն պահվել սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները, իսկ արտադրվող հրուշակեղենի համար բացակայել է անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC):

Կայացվել է արտադրամասի 2 աշխատակիցներին աշխատանքի չթույլատրելու որոշում, քանի որ նրանք ենթարկված չեն եղել նախնական պարտադիր և պարբերական բուժզննության: Տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Իսկ Երևանի Մաշտոցի փողոցում գտնվող «Միքս Վե Գրուպ» ՍՊԸ-ին (հացի արտադրամաս) վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործունեությունը, քանի որ հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ