Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Անսովոր թանգարաններ․ Сoca-Cola-ի թանգարանը

22:00 12 Մայ 2018
Դիտումներ 501
Անսովոր թանգարաններ․ Сoca-Cola-ի թանգարանը

Coca-Cola-ի գլխավոր թանգարանը գտնվում է ԱՄՆ Ջորջիա նահանգում՝ Ատլանտայում։ Հենց Ատլանտայում է մոտ 130 տարի առաջ ստեղծվել Coca-Cola-ն, և հենց այստեղ է այսօր գտնվում ընկերության շտաբ-գրասենյակը։ Ի դեպ, թանգարանը տեղավորված է Բեյքեր Սթրիթում, որի անունը ասոցացվում է Շեռլոկ Հոլմսի հետ։

Թանգարանը բացվել է 1991 թվականին և այդ տարվանից սկսած մոտ 9 միլիոն այցելու է ունեցել։

Похожее изображение

Թանգարանում կարող եք աշխարհի 206 երկրներից Coca-Cola-ի գովազդային պաստառներ տեսնել, ինչպես նաև խմիչքների այն տեսակները, որոնք ժամանակին The Coca-Cola Company-ն է թողարկել։ Բացի այդ, այստեղ կան գազավորված ըմպելիքի ավտոմատներ՝ ամենաառաջին մեքենաներից մինչև ժամանակակից, ապագայի մեքենաներ։ Հավաքածուի մեջ կան 2 ավտոմատներ, որոնց բախտ է վիճակվել լինել տիեզերքում։

Похожее изображение

Թանգարանում երկու կինոթատրոն կա՝ մեկը հասարակ, մյուսը՝ 4D էֆեկտներով, ինչպես նաև Coca-Cola-ի մինի-գործարան, փոփ-արտի ցուցահանդես և ուրիշ շատ բաներ։

Похожее изображение

Էքսկուրսիան ավարտվում է սրահում, որտեղ կարելի է անվճար համտեսել The Coca Cola Company-ի արտադրության խմիչքը, ինչպես նաև անվճար հուշանվեր-բաժակ ստանալ։

Սրահներից մեկում գլխարկ կա, որի մեջ պահված է խմիչքի գաղտնի բաղադրությունը։ Այնպես որ՝ Coca-Cola-ի գաղտնիքին դիպչել կարող է ամեն ցանկացող։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 21
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 67
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 187
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 20
19:00 20 Հլս 2018
Դիտումներ 19
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ