Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արթուր Սաքունց․ Ինչո՞ւ պետք է Խաչատուրովի տղան շարունակի մնալ կորպուսի հրամանատար

15:30 11 Մայ 2018
Դիտումներ 967
Արթուր Սաքունց․ Ինչո՞ւ պետք է Խաչատուրովի տղան շարունակի մնալ կորպուսի հրամանատար

Scannews-ի զրուցակիցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն է։

Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի կողմից արդեն իսկ կատարված կադրային նշանակումներին։ Կոնկրետ և մասնավորապես կասե՞ք՝ ում մասով ինչ եք կարծում։

Միայն միանշանակ ընդունելի եմ համարում Դ․ Տոնոյանի նշանակումը։ Բայց առավել կարևոր է նաև գլխավոր շտաբի պետի, կորպուսի հրամանատարների փոփոխությունը, որովհետև, օրինակ, ինչո՞ւ պետք է Խաչատուրովի տղան շարունակի մնալ կորպուսի հրամանատար, երբ «թունդ» հանրապետական է։ Օսիպյանի մասին արդեն արտահայտվել եմ, պետք է փոխել միանշանակ։ ԱԱԾ֊ի պետի մասով դեռ միայն իր ընտանիքի հետ կապված բիզնեսների փաստն է մտահոգիչ։ 

Դատելով մարդկանց տարաբնույթ մեկնաբանություններից՝ հնարավոր համարո՞ւմ եք բողոքի ու ընդվզման գործողություններ քաղաքացիների կողմից այս կամ այն պաշտոնյայի նշանակմանը դեմ լինելու պատճառով։

Չեմ կարծում, թե ընդվզումներ լինեն, և դրա հիմքերը չեմ տեսնում, քանի որ նոր իշխանությունը, հանձին Ն. Փաշինյանի, մեծ լեգիտիմություն ունի և պետք է ունենա առաջիկա անհրաժեշտ փոփոխությունները կատարելու ազատ և արդար, արտահերթ պառլամենտական ընտրությունների երաշխիքների ապահովման և կազմակերպման համար։ Սա պետք է լինի բոլոր թե՛ կադրային, թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ փոփոխությունների տրամաբանությունը ավտորիտար կառավարման և ընտրովի արդարադատության համակարգից ժողովրդավարական և իրավական, իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա գործող համակարգին անցնելու անցումային ժամանահատվածի համար։

Անի Եղիազարյան


ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ամենակարող թութը
20:45 18 Դեկ 2018
Դիտումներ 34
Դասը վարում է Բոբ Դիլանը
20:30 18 Դեկ 2018
Դիտումներ 292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 18
19:15 18 Դեկ 2018
Դիտումներ 10
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 18
09:30 18 Դեկ 2018
Դիտումներ 360
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 18-ն է
08:00 18 Դեկ 2018
Դիտումներ 155
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Էկզոտիկ մրգեր թե՞
20:15 17 Դեկ 2018
Դիտումներ 50