Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՍՊՈՐՏ

Յուրա Մովսիսյանը հրավիրվել Է Հայաստանի հավաքական

14:30 11 Մայ 2018
Դիտումներ 397
Յուրա Մովսիսյանը հրավիրվել Է Հայաստանի հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերի համար ազգային թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստների, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հավաքականում կան նոր անուններ՝ շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը, ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, «Ռոստովի» եզրային պաշտպան Խորեն Բայրամյանը, դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանն ու բելգիական «Լյերսի» հարձակվող Իվան Յագանը:

Տևական ընդմիջումից հետո հրավիրվել է նաև շվեդական «Յուրգորդենի» նորեկ Յուրա Մովսիսյանը: 31-ամյա հարձակվողը 2010-2015-ը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ: Վերջին շրջանում Մովսիսյանը հավաքական չի հրավիրվում ՀՖՖ նախագահի որոշմամբ:

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», (Գերմանիա)

Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Դավիդ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 20
19:00 20 Հլս 2018
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 20 Հլս 2018
Դիտումներ 96
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 20 Հլս 2018
Դիտումներ 164
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ