Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. մայիսի 13

10:30 13 Մայ 2018
Դիտումներ 1340
Պատմության այս օրը. մայիսի 13
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

2007 - Ավարտվեց Բուլղարիան և Ռումինիան կապող Վիդին Կալաֆատ կամրջի կառուցումը։

1992 - Ամերիկացի 3 աստղագնաց բաց տիեզերքում միաժամանակ մնա­ցին 8 Ժամ 29 րոպե։

1991 - Եթեր է հեռարձակվում «Ռոսիա 1» (ռուս.՝ Россия 1) Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքը՝ երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը։ Համարվում է «Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքը»:

1986 - Ծնվել է անգլիացի դերասան, մոդել, երաժիշտ և պրոդյուսեր Ռոբերտ Փեթինսոնը։

1950 - Ծնվել է ամերիկացի երգիչ Սթիվի Ուանդերը։

25 անգամ արժանացել է «Գրեմմի»: «Բոլոր ժամանակների լավագույն վոկալիստների» ցուցակում է։

1950 - Անգլիական Սիլվերսթոունում մեկնարկեց առաջին ավ­տո­արշավի առաջին «Ֆորմուլա 1» մրցաշարը։

1930 - Սպանվեց վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թ. Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։

1920 - ԱՄՆ-ի Կոնգրեսը թիվ 359 փաստաթղթով արձանագրեց, որ Թուրքիայի կառավարությունը Ցեղաս­պանություն է կատարել՝ ոչնչացնելով 1,5 մլն հայ։

1916 - Կով­կա­սի փո­խար­քան հրա­ման տվեց կազ­մա­լու­ծել հայ կա­մա­վո­րա­կան խմբե­րը:

1913 - Կ. Պոլ­սի Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­տուկ հանձ­նա­ժո­ղո­վը հուշ­ա­գիր ներ­կա­յաց­րեց թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը հայ­կա­կան նա­հանգ­նե­րում տի­րող դրու­թյան վե­րա­բեր­յալ:

1907 - Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը։

1888 - Բրա­զի­լի­ա­յում ըն­դուն­վեց օրենք, որով դա­դա­րեց­վում էր ստր­կա­տի­րու­թյունը երկ­րում: Հոր բա­ցա­կա­յու­թյու­նից օգտ­վե­լով՝ թա­գա­վո­րի դուստ­րը ստո­րագ­րել է ստր­կա­տի­րու­թյան վե­րաց­ման մա­սին օրեն­քը: Բրա­զի­լի­ան դար­ձավ վեր­ջին երկիրը, որը պաշ­տո­նա­պես ար­գե­լեց ստր­կու­թյու­նը:

1840 - Ծնվել է ֆրանսիացի գրող Ալֆոնս Դոդեն։

1836 - Սկսվեցին Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։

1637 - Մահափորձերից խուսափելու համար, կարդինալ Ռիշելիոն հրամա­յեց սնվելիս օգտագործվող բոլոր դաշ­ույնների ծայրերը կլորացնել։ Այդպես առաջացան խոհանոցային դանակները:

1501 - Ամերիգո Վեսպուչին Նոր աշխարհ գնալիս հասկացավ, որ Կոլումբոսը մայրցամաք է հայտնաբե­րել։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ամենակարող թութը
20:45 18 Դեկ 2018
Դիտումներ 34
Դասը վարում է Բոբ Դիլանը
20:30 18 Դեկ 2018
Դիտումներ 292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 18
19:15 18 Դեկ 2018
Դիտումներ 10
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 18
09:30 18 Դեկ 2018
Դիտումներ 360
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 18-ն է
08:00 18 Դեկ 2018
Դիտումներ 155
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Էկզոտիկ մրգեր թե՞
20:15 17 Դեկ 2018
Դիտումներ 51