Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՈՐԱԳԻՐ

Լավ կինո. «Բյութիֆուլ» (Մեքսիկա, Իսպանիա, 2009)

23:00 04 Մայ 2018
Դիտումներ 2052
Լավ կինո. «Բյութիֆուլ» (Մեքսիկա, Իսպանիա, 2009)

Ֆիլմը պատմում է երկու երեխաների միայնակ հայր Ուզբալի մասին, որն իմանում է իր ծանր հիվանդության և անխուսափելիորեն մոտ մահվան մասին: Ֆիլմի ողջ ընթացքում նա պատրաստվում է մահվանը՝ հիշում է անցյալն ու փորձում կարգավորել ներկայի գործերը։

Ուզբալը անօրինական ճանապարհով օգնում է փախստականներին գործ գտնել՝ որոշակի շահույթ ունենալով այդ ամենից: Փող խնայելու նպատակով նա սխալ է թույլ տալիս, որը մի խումբ մարդկանց մահվան պատճառ է դառնում… Դրանից հետո նրան սկսում են տանջել մահացածների ուրվականները:

Ֆիլմի թրեյլերը՝ 

  • անվանումը բնօրինակում` Biutiful
  • թողարկման տարեթիվը՝ 2009
  • երկիրը՝ Մեքսիկա, Իսպանիա
  • ռեժիսոր՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
  • սցենարը՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու, Նիկոլաս Ջակոբոնե, Արմանդո Բո
  • երգահան՝ Գուստավո Սանտաոլալյա
  • գլխավոր դերերում՝ Խավիեր Բարդեմ
  • ժանրը՝ դրամա, մելոդրամա
  • բյուջե՝ -
  • տարիքային սահմանափակում՝ 18+
  • տևողությունը՝ 148 րոպե / 02։28

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2008 թվականի հոկտեմբերին Բարսելոնայում։

  • Նկարահանումների ընթացքում՝ 2009-ին, ֆիլմի գլխավոր դերակատար Խավիեր Բարդեմը վիրահատության է ենթարկվել։

  • Ֆիլմում մեծ մասամբ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ են խաղում։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԸՆՏՐԱՆՔ
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 235
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 14
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ