Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Իրազեկում ոչ աշխատանքային օրերով պայմանավորված

11:15 02 Մայ 2018
Դիտումներ 1195
Իրազեկում ոչ աշխատանքային օրերով պայմանավորված

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. 

Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել և հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար չի դիմել (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ թույլտվություն), իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել է, երկրից դուրս գալիս սահմանային անցման ցանկացած կետում կարող է դիմել նշված գործողության համար (ծառայությունը գործում է շուրջօրյա, 24/7 ռեժիմով):

Սահմանային անցման կետում նշված գործուղության համար գանձվում է պետական տուրք մեկ տարվա համար 1.000 դրամ և անկախ տարիների քանակից՝ միանվագ 10.000 դրամ պետական տուրք (օրինակ՝ 3 տարվա վավերացման համար քաղաքացին վճարելու է 3.000+10.000 դրամ)։

Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան զինգրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում` այն հավաստող փաստաթուղթ:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 20
19:00 20 Հլս 2018
Դիտումներ 16
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 20 Հլս 2018
Դիտումներ 96
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 20 Հլս 2018
Դիտումներ 164
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ