Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
VIDEO/PHOTO

Սեպտեմբերի 5-ին ծնվել է ռոք-լեգենդ Ֆրեդի Մերկուրին

11:30 05 Սեպ 2018
Դիտումներ 166
Սեպտեմբերի 5-ին ծնվել է ռոք-լեգենդ Ֆրեդի Մերկուրին

2016 թվականի այս օրը ռոքի լեգենդ, «Քուին» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի 70-ամյակի պատվին Աստղագիտական միջազգային միությունը նրա անունով աստերոիդ կոչեց։ 

Բրիտանացի երգիչ Ֆրեդի Մերկուրին (իրական անունը՝ Ֆարրուխ Բուլսարա) ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 5-ին Զանզիբարում:

1970 թ.-ի ապրիլին երգչի ընկերը` Ստաֆելը որոշում է լքել SMILE խումբը, որտեղ բազմիցս հրավիրել էին Ֆրեդիին: Թափուր տեղը զբաղեցնում է Մերկուրին: Նա փոխում է խմբի անունը` դնելով Queen, իսկ իր ազգանունը` Մերկուրի: Նա հեղինակում է նաև խմբի գերբը, որում պատկերված են խմբի չորս անդամների աստղակերպի նշանները՝ երկու առյուծ (Ռոջեր Թեյլոր ու Ջոն Դիկոն), խեցգետին (Բրայան Մեյ) և կույս (Ֆրեդի Մերկուրի)։ Այսպես սկսվեց լեգենդար «Թագուհու» պատմությունը, որն անկրկնելի երևույթ էր, նոր էջ ռոք մշակույթում և հաջողությունների հաղթարշավ երկար տարիներ:

Queen խմբի հայտնի համերգը Ուեմբլի մարզադաշտում

Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրին 70-ականների հզոր երաժշտական ալիքներից մեկի ներկայացուցիչն էր: Նրան վստահորեն կարելի է համարել իր ժամանակի խորհրդանիշերից մեկը: Նա նաև մեծ ստեղծագործող էր: Ժամանակին շատերին ապշեցրեց նրա համարձակությունը` ելույթով հանդես գալու օպերային հանրահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ:

Ֆրեդի Մերկուրիի ու Մոնսերատ Կաբալյեի դուետը

Մերկուրին ձայնի ելևէջներով «խաղալու», ամենանուրբ զգացմունքն արտահայտելու արտակարգ ունակություն ուներ։ Այդ առումով նա իրոք անգերազանցելի վարպետ էր։ Բեմում նա կարծես «կախարդում էր»:

1991թ.-ի նոյեմբերի 23-ին Ֆրեդին պաշտոնական հայյտարարություն արեց այն մասին, որ հիվանդ է ՁԻԱՀ-ով: Հաջորդ օրը մոտավորապես ժամը 19:00-ին մեծ երաժիշտը մահացավ Լոնդոնի իր տանը: Մահվանից մեկ օր առաջ է նա խոստովանել, որ բիսեքսուալ է: «Ես ավելի շատ երկու սեռին պատկանող սիրեկաններ եմ ունեցել, քան Էլիզաբեթ Թեյլորը, բայց իմ կապերը ավարտվել են ոչնչով: Ես կարծես խժռում ու ոչնչացնում եմ մարդկանց»,- ասել է Մերկուրին: Նրա կյանքի միակ սերը մնաց դերասանուհի Մերի Օստինը, ում հետ ապրել է յոթ տարի և ով միակն է, որ գիտի` որտեղ է թաղված Մերկուրին:

Похожее изображение

Ֆրեդի Մերկուրին և Մերի Օստինը

Թեև նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց աստվածատուր երգչի ներկայությունը շատ ավելի զգալի է բարձրակարգ երաժշտությունը գնահատողների համար, քան հարյուրավոր ժամանակակից աստղերինը:

Ֆրեդի Մերկուրին այնպիսի հիթային երգերի հեղինակ է, ինչպիսիք են «Seven Seas of Rhye», «Killer Queen», «Bohemian Rhapsody», «Somebody to Love», «We Are the Champions», «Crazy Little Thing Called Love» և այլ երգերը։ Երաժիշտը նաև սոլո կարիերա է արել։ Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին բրոնխային թոքաբորբից, որն առաջացել էր ՁԻԱՀ-ից։

Փաստեր կան, որ Մերկուրիի ձայնը 4-6 օկտավա էր. նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից մեկը և երաժշտական աշխարհի ամենամեծ կորուստներից մեկը։ Նրա մասին ֆիլմ է նկարահանվել 2014 թվականին։

2005 թվականին Blender ամսագիրը հարցում է անցկացրել, որի արդյունքում Ֆրեդին 2-րդ տեղն է զբաղեցրել վոկալիստների ցանկում (առաջինը տղամարդկանց մեջ)։ Allmusic-ը բնութագրել է նրան որպես «մեկը ամենանշանավոր ռոք-երաժիշտներից և երաժշտության պատմության մեջ լավագույն ձայներից մեկի սեփականատեր»։ Չլինելով բրիտանացի՝ ըստ BBC-ի 2002 թ. անցկացրած հարցման` Մերկուրին 100 մեծագույն բրիտանացիների շարքում 58-րդն է։ «Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 18-րդ տեղում:

Ֆրեդի Մերկուրիի մտքերից

  • Ես ուզում էի գրքերի ձևավորող դառնալ, բայց ուրախ եմ, որ փոխել եմ միտքս:
  • Երիտասարդ տարիքում, երբ շատ գումար չունեի, շաբաթներով կուտակում էի փողը, հետո մի օրում ամբողջը ծախսում, և դա շատ հաճելի էր: 
  • Մարդիկ անընդհատ սիրահարվում և բաժանվում են, իսկ ես շարունակում եմ երգել այդ մասին: 
  • Երգերը նման են նոր հագուստի. ինչ-որ մի ժամանակ այն կրում ես, ապա ազատվում դրանցից: 
  • Եթե ինձ վիճակված է վաղը մահանալ, ես չեմ տխրի, քանի որ իսկապես արել եմ այն ամենն, ինչ կարող էի: 
  • Ես ապրում եմ հանուն վաղվա օրվա: 
  • Ինձ համար ամենաբարդը համերգի համար հետաքրքիր հագուստ գտնելն է: 
  • Ինչքան ավելի շատ խնդիրներ եմ ունենում, այնքան ավելի լավն են դառնում երգերս: 
  • Ես շատ արագ սիրահարվում եմ և արդյունքում միշտ ցավ եմ ապրում: 
  • Դու կարող ես ամեն ինչ ունենալ, բայց լինել միայնակ: 
  • Հաջողությունը բերեց ինձ միլիոնավոր երկրպագուներ և նույնքան էլ գումար, սակայն զրկեց ինձ հարատև հարաբերություններ ունենալու հնարավորությունից:
  • Ես չունեմ իսկական ընկերներ: Ինձ թվում է, երբ մոտ եմ թողնում մարդկանց, նրանք սկսում են կործանել ինձ: 
  • Երբ հասնում ես գագաթին, միակ ճանապարհը ներքև իջնելն է, և դա ամենադժվարն է: 
  • Երջանկությունը չես գնի, սակայն փողը կարող է օգնել գտնել այն: 
  • Փոքր տարիքում ես երազում էի շքեղ տուն ունենալ, երբ ունեցա, հասկացա, որ ինձ համար ոչ այնքան կարևոր էր ապրել նման տան մեջ, քան պարզապես ունենալ այդ տունը: Երևի ես այն մարդկանցից եմ, ովքեր իրենց նպատակին հասնելուն պես հետաքրքրությունը կորցնում են: 
  • Ժամանակակից արվեստը կնոջ պես է, երբեք դրանից հաճույք չեք ստանա, եթե փորձեք հասկանալ: 
  • Ես չեմ պատրաստվում փոխել աշխարհը, ինձ համար ամենակորևորը երջանիկ լինելն ու կյանքից հաճույք ստանալն է: 
  • Մամուլն ինձ ատում է, և դա փոխադարձ է: 
  • Ես ցանկություն չունեմ ապրել մինչև 70 տարեկան, դա ձանձրալի է:

Սա Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ Queen խմբի վերջին տեսահոլովակն է

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 972
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 293
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
«ՀԺ»․ Միաձայն
09:48 13 Նմբ 2018
Դիտումներ 16
Պատմության այս օրը. նոյեմբերի 13
09:30 13 Նմբ 2018
Դիտումներ 165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 13 Նմբ 2018
Դիտումներ 32
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ