Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Անսովոր թանգարաններ․ Ռոզուելի այլմոլորակայինների թանգարանը

22:00 03 Դեկ 2018
Դիտումներ 306
Անսովոր թանգարաններ․ Ռոզուելի այլմոլորակայինների թանգարանը

Ամերիկյան Ռոզուել քաղաքը ողջ աշխարհին հայտնի է 1947 թվականի նշանավոր իրադարձության՝ այլմոլորակայինների թռչող ափսեի կործանման հետ կապված։

1947 թվականի հուլիսի 2-ին Նյու Մեխիկո նահանգի Ռոզուել քաղաքի երկնքում սկավառակի ձև ունեցող լուսավոր օբյեկտ են նկատում։ Քաղաքից 20 մղոն հեռու օբյեկտը ընկնում ու կործանվում է։ Տեղացի ֆերմեր Ուիլյամ Բրեյզերը առավոտյան իր ռանչոյի կողքին ինչ-որ սարքի տարօրինակ բեկորներ է հայտնաբերում ու հայտնում շերիֆ Վիլքոքսին, որն էլ կապվում է Ռոզուելի ավիաբազայի հետ։

Картинки по запросу 1947 год Розуэлл

Այս փաստի հետ կապված վեճերը արդեն 60 տարի է չեն դադարում։

Ուստի զարմանալի չէ, որ հենց այս քաղաքում է գտնվում հայտնի այլմոլորակայինների թանգարանը, որի պատերի ներսում այլմոլորակային ցուցանմուշների մեծ հավաքածու կա։

Картинки по запросу МЕЖДУНАРОДНЫЙ МУЗЕЙ НЛО

Թանգարանի ցուցանմուշների մեծ մասը կապված է հենց 1947-ի իրադարձությունների հետ։ Սրահներում ցուցադրված են ընկած ափսեի մասերը, տարբեր լուսանկարներ ու հոդվածներ։ Իսկ դեպքի վայրում գտած մասունքների նշանակության մասին թանգարանի տերերին ու այցելուներին մնում է միայն ենթադրություններ անել։

Картинки по запросу 1947 год Розуэлл

Թանգարանը թեմատիկ կահավորում ունի՝ ամենուր կարող եք մարդու հասակով մեկ պատրաստված այլմոլորակայիններ ու հսկայական թռչող ափսեներ տեսնել։

Похожее изображение

Թանգարանի սրահներից մեկը նախատեսված է դասախոսությունների ու սեմինարների համար։ Այցելուները կարող են մասնակցել թեմատիկ միջոցառումներին։ Ռոզուելի ֆանտաստիկ թանգարանը դուր կգա նաև նկարչության սիրահարներին։ Թանգարանում այլմոլորակայիններին նվիրված նկարների մեծ հավաքածու կա։ Թանգարանից դուրս գալուց հետո կարող եք էքսկուրս կատարել Ռոզուելի այլմոլորակային թաղամասում։ Այստեղ ամեն ինչ հիշեցնում է նշանավոր իրադարձության մասին՝ թռչող ափսե հիշեցնող ՄաքԴոնալդս, այլմոլորակային հուշանվերների խանութներ ու նույնիսկ այլմոլորակայինների գլուխներ հիշեցնող փողոցային լապտերներ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 17
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 17-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 16
09:30 16 Դեկ 2018
Դիտումներ 329
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 16-ն է
09:00 16 Դեկ 2018
Դիտումներ 123
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Լևոն Տեր-Պետրոսյանը ազգայինի մասին
20:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 15
19:15 15 Դեկ 2018
Դիտումներ 101
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Փաշինյանը հանդիպել է Կաթողիկոսի հետ
11:00 15 Դեկ 2018
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 15
09:30 15 Դեկ 2018
Դիտումներ 398
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ