ՄՏՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Էյնշտեյնի խնդիրը
20:30 10 Դեկ 2018
6005

Պայմանը
Փողոցի մի կողմում նույն շարքի վրա տարբեր գույների հինգ տուն է կանգնած: Յուրաքանչյուր տանը տարբեր ազգի ներկայացուցիչ հինգ կենվոր է ապրում: Նշված հինգ հոգին էլ նախընտրում են սիգարետների, խմիչքների և տնային կենդանիների բացառիկ տեսակներ:
Դրանից բացի
- Առաջին տանն ապրում է նորվեգացին:
- Անգլիացին ապրում է կարմիր տանը:
- Կանաչ տունը գտնվում է սպիտակ տնից անմիջապես ձախ:
- Դանիացին թեյ է խմում:
- Նա ով «Marlboro» է ծխում` ապրում է ճիշտ նրա կողքին, ով կատուներ է բազմացնում:
- Դեղին տանն ապրողը «Dunhill» է ծխում:
- Գերմանացին ծխում է «Rothmans»:
- Կենտրոնում ապրողը կաթ է խմում:
- «Marlboro» ծխողի հարևանը հասարակ ջուր է խմում:
- Նա` ով «Pall Mall»է ծխում, ծտեր է բազմացնում:
- Շվեդը շներ է բուծում:
- Նորվեգացին բնակվում է կապույտ տան կողքին:
- Նա` ով ձի է բուծում, ապրում է կապույտ տանը:
- «Winfield» ծխողը նաև գարեջուր է խմում:
- Կանաչ տանը նախընտրում են սուրճը:
Հարց` Ո՞վ է զբաղվում ձկնաբուծությամբ:
Ձևավորված կարծիք կա, որ այսօրինակ խնդիրն ունակ է լուծել բնակչության 10 տոկոսը միայն:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ
ՄՇԱԿՈՒՅԹ
ՕՐԵՆՔ
ՕՐԱՑՈՒՅՑ
ԵՂԱՆԱԿ
ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ