Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Անսովոր թանգարաններ․ Ճապոնիայի կամիկաձեի թանգարանը

22:00 06 Օգս 2018
Դիտումներ 261
Անսովոր թանգարաններ․ Ճապոնիայի կամիկաձեի թանգարանը

Ճապոնիայի ամենահետաքրքիր թանգարաններից մեկը Կամիկաձեի թանգարանն է։ Այն բացվել է 1975 թվականին Տիրան ավանում։ 2007 թվականից դա Մինամիկյուսու քաղաքն է։

Թանգարանը բացվել է Ճապոնիայի ռազմաօդային նախկին ավիաբազաների տեղում։ Ինչպես անվանումն է հուշում՝ թանգարանի բոլոր ցուցանմուշները նվիրված են ճապոնացի օդաչու-կամիկաձեներին, որոնք Երկրորդ համաշխարհայինի ժամանակ իրենց կյանքն են զոհել հայրենիքի ծաղկունքի համար։

Внутри одного из залов музея камикадзе

1986 թվականին թանգարանի սրահը ընդարձակվել է։ Թանգարանի առաջին տնօրենը օդաչու-կամիկաձե է եղել՝ Թադամաս Իտացուն։ Ճակատագրի բերումով Իտացուն ողջ է մնացել, քանի որ նրա բոլոր թռիչքներն անհաջողությամբ են ավարտվել։

Թանգարանը ստեղծվել է ապագա սերունդներին երկրի հերոսների մասին իրական պատմությունը փոխանցելու համար։ Թանգարանում հսկայական քանակությամբ իրեր ու փաստաթղթեր կան, որոնք մնացել են Օկինավայի մարտից։ Դրանց թվում են օդաչուների 1036 վերջին նամակները, տարբեր լուսանկարներ։ Պահպանվել է նաև դաշնամուրը, որի վրա կամիկաձեները թռիչքից մեկ օր առաջ նվագել են Բեթհովենի «Լուսնի սոնատը»։

Mitsubishi A6M Zero

Թանգարանում են գտնվում նաև գրոհների ժամանակ օգտագործված ինքնառիթների 4 մոդելները։ Շատ լավ պահպանվել է Mitsubishi A6M Zero ինքնաթիռը, որը 1980 թվականին հանել են ծովից։ Թանգարանում կարելի է նաև օդաչուների մասին տեսանյութ նայել։

Թանգարանից մի քիչ հեռու գտնվում է բարեգթության աստվածուհի Քանոնին նվիրված վանքը։ Սա Նառայում գտնվող Հորյու-դզի վանքի կրկնօրինակն է։ Կրկնօրինակը ստեղծելու համար գումարը հավաքել է Տոմե Տորիհաման։ Օդաչուները նրան «կամիկաձեի մայր» են անվանում։ Տոմեն ճաշարան է ունեցել, որտեղ սնվել են օդաչուները։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 32
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 19 Հոկ 2018
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ