Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արման Սահակյանը զեկուցել է 2018թ. անելիքների մասին

16:45 13 Փտր 2018
Դիտումներ 53
Արման Սահակյանը զեկուցել է 2018թ. անելիքների մասին

Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները:

Արման Սահակյանը մասնավորապես զեկուցել է, որ պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի կառավարման վարչությունում համապատասխան պետական մարմինների հետ համատեղ իրականացվել է պետական բաժնեմասով ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն. ուսումնասիրվել են ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրած առևտրային կազմակերպությունների ցուցանիշները, դրանց պատճառներն ու ձեռնարկված միջոցների համարժեքությունը:

Ներդրվել են նաև գործարար ծրագրերի մշակման որակական չափորոշիչներ և դրանց արդյունավետության գնահատման համակարգ Պետական գույքի կառավարման վարչության պետը ներկայացրել է նաև պետական գույքի կառավարման ոլորտի 2017թ. ամփոփ ցուցանիշները, մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի իրականացման ընթացքը, ոլորտում արդիական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ հարցեր:

Սերժ Սարգսյանը կարևորել է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ արդիական մեթոդների և գործիքների կիրառումը, սոցիալական կարևորության խնդիրների հստակ կարգավորումը, մասնավորեցվող ընկերությունների սոցիալական պարտավորությունների պահպանումը:

ԵՂԱՆԱԿ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 369
Եղանակը մայիսի 20-ին
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 513
Եղանակը մայիսի 20-ին

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Պատմության այս օրը. մայիսի 21
10:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 152
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր մայիսի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 118
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:02 20 Մայ 2018
Դիտումներ 268
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 20
11:30 20 Մայ 2018
Դիտումներ 168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 369
Այսօր մայիսի 20-ն է
09:00 20 Մայ 2018
Դիտումներ 119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 513
Օրվա մամուլի ընտրանի. մայիսի 19
19:00 19 Մայ 2018
Դիտումներ 158
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ՖՈւՏԲՈԼ. Այսօրվա խաղերը (ըստ ժամերի)
15:00 19 Մայ 2018
Դիտումներ 218
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԱԾ պետը հերքել է
14:21 19 Մայ 2018
Դիտումներ 490
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ