Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Գարեգին Բեքչյան. Հեռանում եմ Ստամբուլից հակառակ իմ ցանկության

17:15 13 Փտր 2018
Դիտումներ 60
Գարեգին Բեքչյան. Հեռանում եմ Ստամբուլից հակառակ իմ ցանկության

2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը:

Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե այս հարցում բարեխղճորեն և հավատքով առաջնորդվելը բավարար կլինի, և եկեղեցին ու ժողովուրդը խորամտությամբ կկարողանան պատրիարքի ընտրություններում հաջողության հասնել:

«Երբ ստանձնեցի տեղապահի պարտականությունները, առերեսվեցի ապշեցուցիչ իրողությունների հետ: Դրանցից ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ընտրական գործընթացն առաջին իսկ օրից չէր կարող ընթանալ թափանցիկ, ազնիվ և արդար ընտրական կանոնների համաձայն»,- գրել է արքեպիսկոպոսը՝ ընդգծելով, որ այդ ամենի ցավալի, վիրավորական դրսևորումներն ու օրինակները չի ցանկանում հիշել և հիշեցնել:

Երկրորդ տխուր իրողությունն այն է, որ նախկինի համեմատ ներկայումս Ստամբուլում չափազանց նվազել է ուժեղ կամքի տեր, համայնքի պատմության և արժեքներին քաջատեղյակ հոգևորականների ու աշխարհականների թիվը:

«Այն, ինչ կատարվեց, վերջին մեկ օրվա գործ չէ: Արդյունքը, որի թիրախում կարծես թե ես եմ, իրականում նպատակաուղղված է 85-րդ պատրիարքի ընտրությունները տապալելուն և բավականին երկար ու մշակված արշավի հետևանք է: Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել, որոնք անասելի չափերի են հասել»

Բեքչյանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում որոշել է կարճ ժամանակով հեռանալ Ստամբուլից, ինչը անում է հակառակ իր ցանկության:

Նա նշել է, որ համայնքի ներսում որևէ պատրվակով նոր ցնցումներ չպետք է թույլ տալ: Այդ իսկ պատճառով իր ներկայությամբ համայնքին և ղեկավարներին ապագա քայլերում չկաշկանդելու համար որոշել է հեռանալ Ստամբուլից:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 19-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 26
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Դասը վարում է. Ուինսթոն Չերչիլը
21:00 18 Օգս 2018
Դիտումներ 25
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 18-ն է
08:00 18 Օգս 2018
Դիտումներ 27
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ալեքսանդր Ազարյանը` ՀՔԾ պետի մասին
13:58 17 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ