ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնիան կոչ է անում շարունակել Հյուսիսային Կորեային ուղղված ճնշումները
15:45 13 Փտր 2018
123

Ճապոնիայի կառավարությունը կոչ է անում շարունակել ճնշումներ գործադրել Հյուսիսային Կորեայի վրա ու չխաբվել «ժպիտների քաղաքականությունից», որը վերջին ժամանակներս վարում է Փհենյանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան, փոխանցում է ТАСС-ը։
«Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել հրթիռային ծրագիրը։ Փհենյանի շքերթն էլ հաստատեց դա։ Եվ դա Հյուսիսային Կորեայի իրական էությունն է։ Պետք չէ խաբվել «ժպիտների քաղաքականությունից»», - նշել է նա։ Նա նաև շեշտել է, որ մտերմանալու քաղաքականությունը, որը հիմա վարում է Փհենյանը, միջազգային ճնշումները թուլացնելու մտադրություն ունի։
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ
ՄՇԱԿՈՒՅԹ
ՕՐԵՆՔ
ՕՐԱՑՈՒՅՑ
ԵՂԱՆԱԿ
ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ