Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բակո Սահակյան. Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է

17:30 13 Փտր 2018
Դիտումներ 58
Բակո Սահակյան. Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին և հանդես եկել ելույթով:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:

Իր ելույթում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնավորապես ասել է.

«1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, և մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան:

Վերջին երեք տասնամյակներում Արցախը անցել է պետականաշինության լուրջ ճանապարհ: Մեր ժողովուրդը արդյունավետորեն իրականացրել է իր առջև դրված ամենաբարդ առաջադրանքները: Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, նրա անկախությունն ու ազատությունը, վերականգնել ենք պատերազմի հետևանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսությունը և թևակոխել կայուն զարգացման փուլ:

Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունը Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները առանց Հայաստանի Հանրապետության գործուն և անմիջական մասնակցության:

Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը և ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության:

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»:

ԵՂԱՆԱԿ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 368
Եղանակը մայիսի 20-ին
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 513
Եղանակը մայիսի 20-ին

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Պատմության այս օրը. մայիսի 21
10:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 152
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր մայիսի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 118
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:02 20 Մայ 2018
Դիտումներ 268
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 20
11:30 20 Մայ 2018
Դիտումներ 168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 368
Այսօր մայիսի 20-ն է
09:00 20 Մայ 2018
Դիտումներ 119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 513
Օրվա մամուլի ընտրանի. մայիսի 19
19:00 19 Մայ 2018
Դիտումներ 158
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ՖՈւՏԲՈԼ. Այսօրվա խաղերը (ըստ ժամերի)
15:00 19 Մայ 2018
Դիտումներ 218
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԱԾ պետը հերքել է
14:21 19 Մայ 2018
Դիտումներ 490
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ