Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Էկրանին հայ դարձած համաշխարհային աստղերը

13:00 13 Փտր 2018
Դիտումներ 56
Էկրանին հայ դարձած համաշխարհային աստղերը

Rusarminfo-ն կազմել է համաշխարհային աստղերը ցանկը, ովքեր իրենց կարիերայի ընթացքում հայերի դեր են խաղացել։

Համաշխարհային կինոյի ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն «Փակ շրջան» (2009 թվական) ֆիլմում խաղացել է հայ գանգստերների կլանի ղեկավարի՝ Միլո Մալաքյանի դերը, որը ղեկավարում է Ֆրանսիայի հարավի հանցագործ աշխարհը։ Նրա ժառանգի՝ Անտոն Մալաքյանի դերը խաղացել է մեկ այլ հայտնի դերասան Ուլյել Գասպարը, որը 2005-ին «Սեզարի» է արժանացել՝ որպես ամենախոստումնալից դերասան։

2010 թվականին «Դուք չգիտեք Ջեկին» կենսագրական ֆիլմում հայ բժիշկ Ջեկ Գևորգյանին մարմնավորել է ամերիկացի օսկարակիր դերասան Ալ Պաչինոն։

Համաշխարհային կինոյի մեկ ուրիշ աստղ Ժերար Դեպարդյեն 2013 թվականին ֆրանսիացի գրող Ժան Քրիստոֆ Գրանժի «Միզերերե» վեպի էկրանավորման մեջ խաղացել է Դուդուկ մականունով Լիոնել Կասդանի դերը։ Վերջինս հայկական եկեղեցի է հաճախում, գրում է «Արարատ» թերթի համար ու կարոտում Հայաստան գնացած կնոջը։

2014 թվականին էկրաններին է հայտնվում թուրք ռեժիսոր Ֆատիխ Ակինի «Սպի» ֆիլմը։ Այն պատմում է հայ դարբին Նազարեթ Մանուկյանի մասին, որը փնտրում է Ցեղասպանության տարիներին կորցրած դուստրերին։ Ֆիլմում գլխավոր դերը բաժին է հասել եվրոպական կինոյի հայտնի աստղերից ալժիրյան ծագում ունեցող ֆրանսիացուն՝ Տահար Ռահիմին։

2017 թվականին էկրաններին է հայտնվում օսկարակիր ռեժիսոր Տերի Ջորջի «Խոստում» ֆիլմը։ Այն առաջին հոլիվուդյան ֆիլմն է, որը պատմում է հայերի ցեղասպանության մասին։ Ուսանող Միքայել Բողոսյանի դերը խաղում է գվատեմալական ծագում ունեցող ամերիկացի դերասան Օսկար Այզեկը։

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 20
19:15 20 Փտր 2018
Դիտումներ 132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Չգրված օրենքների միջով անցնողը
10:30 20 Փտր 2018
Դիտումներ 237
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 20
09:30 20 Փտր 2018
Դիտումներ 146
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ջոն Լենոն. Դուք չեք հասկացել կյանքը
08:45 20 Փտր 2018
Դիտումներ 34
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 20-ն
08:00 20 Փտր 2018
Դիտումներ 78
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ