Ծեծկռտուք Երևանի ավագանիում

Երևանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում նուբարաշենի տարածքում:
«Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը փորձել է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները փորձել են Խաչատրյանին խանգարել, որի ժամանակ ջուրը թափվել է Մարգարյանի սեղանի մոտ:
Երևանի ավագանու նիստում ընդմիջում է հայտարարվել, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվել են «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ են հասցրել Մարինա Խաչատրյանին: «Ելք» խմբակցության ներկայացուցիչները փորձում էին բաժանել կռվողներին:
Տեսանյութը՝ Hraparak Oratert-ի