Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Արտակ Զեյնալյան․ ՄԻԵԴ վճռից հետո Մարտի 1-ի գործերը պետք է վերաբացվեն

10:28 13 Փտր 2018
Դիտումներ 33
«Ժողովուրդ». Արտակ Զեյնալյան․ ՄԻԵԴ վճռից հետո Մարտի 1-ի գործերը պետք է վերաբացվեն

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույ­ցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը` պատասխանելով հար­ցին, թե ՄԻԵԴ-ում ի՞նչ փուլում է գտն­վում գործը, ասել է.

- Հաղորդակցությունն ավարտվել է: Սպառվել են արդեն նամակների փոխա­նակությունը, դիրքորոշումների, առար­կությունների ողջ գործընթացը սպառվել է: Եվ մենք հիմա, ըստ էության, սպասում ենք Եվրոպական դատարանի որոշմանը:

- Ընթացակարգն ինչպե՞ս է, ե՞րբ կարող ենք սպասել ՄԻԵԴ-ի որոշմանը:

֊ Որոշակիացված չէ, չկա որևէ հստակ սահմանում: Թե ինչքան կտևի, դժվարա­նում եմ ասել: Մենք ունենք գործեր, որ հաղորդակցությունն ավարտելուց հետո ինը տարի տևել է մինչև Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել:

֊ Մարտի 1-ի գործով փաստահավաք խումբ է գործել: Որքանո՞վ են այդ տվյալ­ներն անհրաժեշտ եղել ՄԻԵԴ-ում գործի քննման ժամանակ:

- Կարծում եմ, այո, մենք մի շարք գործե­րով փաստահավաք խմբի փաստաթղ­թերն օգտագործել ենք, դրանում արձա­նագրված փաստերն օգտագործել ենք ՄԻԵԴ-ում:

- Ի՞նչ ունենք դեպքերից 10-ը տարի անց:

֊ Դեպքերից 10-ը տարի անց ունենք անարդյունավետ նախաքննություն, ու­նենք, իմ համոզմամբ, անարդարացի դա­տապարտված անձինք՝ քաղաքական հա­յացքների համար: Ունենք Ազգային ժողովի կողմից իրականացված օրենսդրական փո­փոխություններ, որոնք պետք է նպաստե­ին, առիթ դառնային արարքները վերաորակելու և այդ մարդկանց ազատ արձակե­լու, ինչը, սակայն, չիրականացվեց: Նաև օրենսդրական նախաձեռնություն եղավ և ընդունվեց, որ այդ անձինք պետք է ազատ­վեին պատիժը կրելուց, գուցե նաև արդա­րացվեին, ինչը չեղավ: Ունենք զոհերի հա­րազատներ, իրավահաջորդներ, ովքեր չեն ստացել արդարացի հատուցում, փոխհա­տուցում, և նրանց իրավունքները շարու­նակում են խախտված մնալ նաև այն պատճառով որ, ինչպես ասացի արդեն, նաև արդյունավետ նախաքննություն չի իրականացվել: Չի բացահայտվել ճշմար­տությունը, մեղավորները չեն գտնվել և պատասխանատվության չեն ենթարկվել:

- Ըստ Ձեզ, եր՞բ կբացահայտվի այս գոր­ծը և ո՞ր դեպքում:

- Եվրոպական դատարանի վճիռներից հետո, կարծում եմ, որ այդ գործերը պետք է վերաբացվեն: Եվրոպական դատարանի վճիռները եթե լինեն, ու դրանցում արձա­նագրվի խախտումը, ապա պետությունն այլ բան չի կարող անել, քան բացել գոր­ծը, դա հենց նոր հանգամանքը, գործը վե­րաբացելու և թույլ չտալու այն խախտու­մը, որը ենթադրաբար կարձանագրի Եվ­րոպական դատարանը:

- Իսկ ինչո՞ւ մինչ այժմ գործն այդպես էլ չի բացահայտվել:

- Թե ինչու չի բացահայտվել, դրա առն­չությամբ հին հայկական ասացվածք, առակ կա, ասում է, որ գողը տանից չլինի, եզը երդիկով դուրս չի գա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 20
19:15 20 Փտր 2018
Դիտումներ 132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Չգրված օրենքների միջով անցնողը
10:30 20 Փտր 2018
Դիտումներ 237
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 20
09:30 20 Փտր 2018
Դիտումներ 146
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ջոն Լենոն. Դուք չեք հասկացել կյանքը
08:45 20 Փտր 2018
Դիտումներ 34
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 20-ն
08:00 20 Փտր 2018
Դիտումներ 78
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ